Լրահոս

Ադրբեջանը ռազմական սադրանքի է նախապատրաստվում

 

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ Արցախի կողմից հրետակոծության է ենթարկվել ադրբեջանական դիրքեր և բնակավայրեր: Հայտարարության մեջ նշվում է, որ անձնակազմի և խաղաղ բնակչության շրջանում կորուստներ չեն եղել:

Հայտարարության մեջ ադրբեջանական կողմը նաև զգուշացում է արել, որ նման միջադեպի կրկնության դեպքում իրենք հրետանային կրակ կվարեն, այդ թվում նաև բնակավայրերի և հեռահար կետերի ուղղությամբ:

Այն որ հայկական կողմը չի դիմի սադրիչ գործողությունների կարծում ենք հասկանալի է բոլորին, սակայն այս հայտարարությամբ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե հայկական կողմն է խախտում հրադադարի ռեժիմը ու հող նախապատրաստել ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Հետաքրքիր է, որ երկուշաբթի օրվանից  Ադրբեջանի Պն-ն հրթիռային ու հրետանային միավորումների զորավարժութուններ է անցկացնում: Այս մասին ևս ադրբեջանական կողմը պաշտոնական հայտարարություն է տարածել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing