Լրահոս

Ադրբեջանը սրընթաց մոտենում է պատժամիջոցներին

 

Համաշխարհային մամուլն «Ադրբեջան» տեղանունն սկսել է հիշատակել «դեֆոլտ» բառի հետ միասին: Ֆորբսը երեկ հոդված է հրապարակել Ադրբեջանի միջպետական բանկի դեֆոլտի մասին: Այդ բանկի ակտիվները կազմում են երկրի բանկային ակտիվների 40%-ը:
BBC-ն այսօր հոդված է հրապարակել ԵԽԽՎ պատգամավորներին Ադրբեջանի տված կաշառքների գործերով հետաքննության մասին: Խոսքը նախ եւ առաջ 2013 թվականին վեհաժողովում քվեարկության մասին է, երբ քննարկվում էին Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարական սկզբունքների խախտումները: Այն ժամանակ խոսվում էր այդ երկրի հանդեպ պատժամիջոցների հավանականության մասին, սակայն կաշառքների միջոցով Ադրբեջանը կարողացել է խուսափել պատժամիջոցներից:
Եթե ապացուցվի եվրոպացի պատգամավորներին գնելու փաստը, ԵԽԽՎ-ն հազիվ թե վերսկսի այդ զեկույցի քննարկումը: Առավել եւս, որ 2013 թվականից հետո Ադրբեջանի դեմ պատժամիջոցների համար բազմաթիվ պատճառներ են հայտնվել:
Երեկ Վրաստանում ձերբակալվել ու Ադրբեջան է տեղափոխվել ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին: Նա ուսումնասիրել է ադրբեջանական բանակում կոռուպցիայի փաստերը եւ ստիպված էր Վրաստան փախչել: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Amnesty International-ը, արդեն բողոքել են Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ:
Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս հայտարարություն են արել՝ Ղարաբաղում հրադադարի պահպանման մեղավոր ճանաչելով Ադրբեջանը: Ժամանակն է՝ ԵԱՀԿ-ն հայտարարություններից գործի անցնի, երեկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Զանիերին կոչ է արել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նույն օրը Կիպրոսի արտաքին գործերի նախարարը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ղարաբաղը պատմական հայկական հող է:
Փորձագետները «դեֆոլտ» բառն օգտագործում են ոչ միայն բանկի ու Ալիեւների կլանի, այլ նաեւ ամբողջ Ադրբեջանի համար: Այս երկիրը, որը 100 տարի առաջ ստեղծվել է նախ բրիտանա-թուրքական, ապա ռուս-թուրքական պայմանավորվածություններով, կորցնում է իր աշխարհքաղաքական նշանակությունը եւ առաքելությունը: Նավթն արդեն ոչ ոքի պետք չէ, եւ Ադրբեջանը խոչընդոտ է դառնում աշխարհքաղաքական նոր բաժանման ճանապարհին:
Հավանաբար միայն Ռուսաստանն է շահագրգռված այդ երկրի պահպանմամբ: Այն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանին հակադրի տարածաշրջանն իր էթնո-պատմական արմատներին վերադարձնելու ծրագրեին: Ապագայի քարտեզին այլ անվանումներ են՝ Անատոլիա, Միջագետք, Լեւանտ, Քուրդիստան: Դրանում բացակայում են ներկայի բազմաթիվ տեղանուններ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing