Լրահոս

Ադրբեջանը տապալեց իր զինանոցում ունեցած բոլոր միջոցները. Արծրուն Հովհաննիսյան

 

aaa.thumb

tert.am-ըգրում է. Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը   Երևանի պետական համալսարանի ուսանողների, «Մարտական ակումբի» անդամների հետ դասախոսության ընթացքում անդրադարձավ ապրիլյան պատերազմին և պատասխանեց ուսանողների հուզող հարցերին:
«Ադրբեջանը չգնաց լայնամասշտաբ պատերազմի ոչ միայն  նրա համար, որ ատամներին շատ լավ «կերավ», այլ երկրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը տապալեց իր զինանոցում ունեցած բոլոր միջոցները»,-ասաց նա և նշեց, որ չի եղել մի զինատեսակ, որ չկիրառի Ադրբեջանը և չի եղել միջոց, որը կիրառվեց ու բերեց նախատեսված հաջողությունը:
Ուսանողներից մեկի հարցին, թե արդյո՞ք եղել են այս պատերազմի ընթացքում զոհեր, որոնք եղել են ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատերազմի ժամանակ անխուսափելի է, որ չլինեն զոհեր ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետ առնչվող, և որևէ բանակ դրանից ապահովագրված չէ:
«Մենք ունեցել ենք ճիշտ համակարգ, մասնավոր մարդիկ թերացել են, բայց դա հիմք չի ասել, որ եթե այդ րոպեին որոշումդ ճիշտ կայացնեիր, մարդ չէր զոհվի և քեզ պետք է դրա համար դատենք»-ասաց նա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing