Ադրբեջանի բանակի զորավարժությունը ամբողջությամբ կլինի մեր տեսադաշտում

69

Ադրբեջանի զինված ուժերի սեպտեմբերի 17-22-ը նախատեսված զորավարժությունը ամբողջությամբ լինելու է հայկական բանակի տեսադաշտում և հայ զինծառայողները վերահսկելու են դրա ընթացքը:

Հավանականությունը մեծ է, որ զորավարժությունը կանցկացվի Արցախի սահմանամերձ հատվածներում, որը ամբողջությամբ մեր բանակի վերահսկողության տակ է: Սակայն, եթե ռազմական գործողությունները անցկացվեն ավելի խորքային հատվածներում, այդ դեպքում ևս առաջնագծում տեղադրված հատուկ տեսանկարահանող սարքերը հնարավորություն կտան հետևել թշնամու բոլոր գործողություններին:

Հարկ եղած դեպքում հայկական բանակի զինծառայողները պատրաստ են կասեցնել զորավարժության ընթացքը, եթե ադրբեջանական կողմից նկատվեն որևէ սադրիչ գործողություններ ուղղված հայկական դիրքերին և զինվորներին:

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache