good-banner
Լրահոս

Ադրբեջանի հանդեպ դժգոհություն է հասունանում: Ի՞նչ է աշխարհը սպասում Հայաստանից

 

arm148152004739

lragir.am —  «Մենք դիմում ենք կողմերին եւ կոչ անում հաստատել հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտություն բերելու միակ միջոց», — նշված է ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում, որն ընդունվել է ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստից հետո:Դատելով այդ կոչից՝ Ադրբեջանը համառորեն չի համաձայնվում փաստաթղթերով «հաստատել հավատարմությունը խաղաղ կարգավորմանը»: Հայաստանը բազմիցս հայտարարել է համապատասխան համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին, Ադրբեջանն էլ իրեն իրավունք է վերապահում ուժային ճանապարհով լուծել հակամարտությունը:«Եթե բանակցություններում առաջընթաց չլինի, ապա բռնության վերսկսման հեռանկարները միայն կավելանան, եւ կողմերը լիարժեք պատասխանատվություն են կրելու», — նշված է հայտարարությունում: Դիվանագիտական լեզվով դա նշանակում է, որ երեք համանախագահ երկրները զգուշացնում են բռնության նոր ալիքի հնարավորության մասին:Ադրբեջանն ապրիլին արդեն դիմել է բռնության՝ ագրեսիա իրականացնելով Ղարաբաղի դեմ: Հայաստանը չի կարողացել հասնել նրան, որ համաշխարհային հանրությունը դատապարտի Ադրբեջանին եւ պատժամիջոցներ կիրառի: Կարծիք կա, որ որոշ արեւմտյան երկրներ պատրաստ էին կտրուկ քայլերի գնալ Ադրբեջանի դեմ, սակայն ազդակներ էին սպասում Հայաստանից:Այդպիսի ազդակ, ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ, կարող էր լինել Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը՝ հնարավոր վերամիավորմամբ եւ ԼՂՀ վրա Հայաստանի իրավազորության տարածմամբ:Ապրիլյան պատերազմն սկսվելուց անմիջապես հետո այդ տարբերակը դիտարկվում էր, ավելին, մայիսի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծին, սակայն հետո օրինագիծը չի մտել խորհրդարանի օրակարգ: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը կարող էր աշխարհում ընկալվել որպես բնական արձագանք:Մայիսի 16-ին Վիեննայում ԱՄՆ նախաձեռնությամբ հանդիպում է կայացել, որի ժամանակ ընդունվել է հակամարտության գոտում ռազմական գործողությունների չվերսկսման մեխանիզմների առաջարկը: Հավանաբար, Հայաստանը համարել է, որ դա հրադադարի պահպանման լավ երաշխիք կլինի, եւ Ղարաբաղի ճանաչման հարցը հետաձգել է:Միջնորդներին, սակայն, դեռ չի հաջողվում ստիպել Ադրբեջանին պայմանագիր ստորագրել ուժային գործողություններից հրաժարվելու եւ պատերազմի չվերսկսման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ: Կարծիք կա, որ ոչ բոլոր միջնորդներն են շահագրգռված դրանով, եւ Ռուսաստանին ձեռնտու չէ Ղարաբաղում ԵԱՀԿ մեխանիզմների ու ուժերի հայտնվելը:

Ռուսաստանին ձեռնտու չէ նաեւ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը, քանի որ դա իրեն երկիմաստ վիճակում կդնի. կամ ստիպված կլինի բացահայտ աջակցել Հայաստանին կամ էլ խոստովանել, որ Հայաստանի դաշնակիցը չէ:Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել եւ ե՞րբ: Հայաստանը համաշխարհային հանրությունից ազդանշա՞ն է սպասում, որ ճանաչման կամ էլ այլ քայլի դեպքում ԵԱՀԿ-ն ու համաշխարհային հանրությունը թույլ չեն տա Ադրբեջանին ուժ կիրառել:Համաշխարհային հանրությունը, անկասկած, միատարր չէ, ավելին, գնալով մասնատվում է: ԵԱՀԿ ԱԳՆ խորհուրդն այդպես էլ չի կարողացել համատեղ հռչակագիր ընդունել Համբուրգում, եւ ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ի համար դժվարանում է համատեղ գործողություններ համաձայնեցնելը: Մեկ հարցում, սակայն, համաձայնություն կա՝ Ադրբեջանի պատերազմի իրավունքը մերժվում է: Սակայն դա «ամրագրելու» համար անհրաժեշտ են որոշակի գործողություններ, հնարավոր է, Հայաստանի կողմից:Ոմանք Հայաստանից տարածքային զիջումներ են սպասում, սակայն կան նաեւ նրանք, որոնք վճռական քայլերի են սպասում, հնարավոր է ճանաչման տեսքով:Սերժ Սարգսյանը Ղարաբաղում է, նա եղել է Թալիշում, որտեղ նրան ինժեներական նոր ամրություններն են ներկայացրել: Եթե սահմանն ամրացնում են, նշանակում է, տարածքային զիջումների մտադրություն չկա: Դա Սերժ Սարգսյանի ուղերձն է:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing