good-banner
Լրահոս

Ադրբեջանի հերթական ձախողման «փոխհատուցումը» դիվանագիտական ճակատում

 

Փետրվար ամսին շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած սադրանքների ձախողումը պատճառ դարձավ, որ ադրբեջանական կողմը փոխի իր մարտավարությունը: Հիմնական խնդիրը, որ փորձեց լուծել Ադրբեջանը, սեփական ձախողումների քողարկումն է:

Ադրբեջանի նոր մարտավարությունը ենթադրում է ակտիվացում դիվանագիտական ճակատում: Պատահական չէ, որ այս օրերին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները «մեկը մյուսին հերթ չեն տալիս»: Սրանով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության համար ֆոն ապահովել, թե իրենք հանդես են գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքերից, իսկ հայկական կողմը ագրեսիայի է դիմում:

Սակայն պետք է նկատել, որ այս ֆոնը միջազգային հանրության համար էֆեկտ չի կարող ունենալ, քանի որ միջազգային հանրության ներկայացուցիչները հնարավորինս պատկերացնում են, թե ինչ իրավիճակ է տիրում ղարաբաղյան հակամարտության գոտում, և ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը սադրանքների դիմելով, բայց ելնելով ինչ-ինչ քաղաքական շահերից՝ դեռևս չեն համարձակվում փոխել հավասարության նշանն իրենց գնահատականներում:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lurer.socnews.net

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara