Լրահոս

Ադրբեջանի Միլլի մեջլիս է ներկայացվելու Սյունիքի բռնազավթման մասին օրինագիծ

 

81480               armtimes.com-ը գրում է .  Այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային ժողովն ու կառավարությունը սկսել են քննարկել Արցախի անկախության ճանաչման հնարավորությունը, Բաքվում որոշել են ի պատասխան ընդունել Սյունիքի մարզի բռնակցման մասին օրենք: Համապատասխան նախաձեռնությամբ երեկ հանդես է եկել Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Բահթիյար Ալիեւը: Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ներկայացնող պատգամավորը երեկ հայտարարել է, թե առաջիկայում Միլլի մեջլիսում քննարկման է ներկայացվելու Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու մասին օրինագիծ: Նրա խոսքով, փաստաթղթով պետք է «հիմնավորվի», թե իբր Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է եւ դրա հիման վրա էլ պետք է որոշվի այն միացնել Ադրբեջանին: «Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է: Այն պատկանել է Ադրբեջանին, սակայն հետագայում անօրինականօրեն փոխանցվել է Հայաստանին: Միլլի մեջլիսը պետք է օրենք ընդունի այդ տարածքը վերադարձնելու մասին: Լեռնային Ղարաբաղը եւս երբեք Հայաստանինը չի եղել, քանի որ հենց Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական տարածքների վրա»,-իր զառանցանքներն է ներկայացրել ադրբեջանցի պատգամավորը:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այդ զառանցանքներով տարված է ոչ միայն Բահթիյար Ալիեւը: Նրա զառանցանքները արտահայտում են ամբողջ իշխող նախիջեւնյան կլանի դիրքորոշումը: Բավական է հիշել, որ Իլհամ Ալիեւը վերջին տարիներին իր ելույթներում քանից հայտարարել է, թե իբր Սեւանը, Զանգեզուրը, Երեւանը ադրբեջանական տարածքներ են եւ կգա ժամանակը, որ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ: Այս ամենը վկայում է, որ պատմության մեջ առաջին անգամ 1918 թվականին աշխարհի քարտեզի վրա հայտնված եւ Իրանի Ատրպատական նահանգի անվանումը յուրացրած պետական միավորումը ավելի մեծ ախորժակ ունի եւ մտադիր չէ բավարարվել սոսկ Արցախը գրավելով, այլեւ Հայաստանի Հանրապետության տարածքները բռնազավթելու սին հույսեր է փայփայում: Իսկ Արցախի հիմնահարցի չկարգավորվածոթյունը դրա համար հարմար պատրվակ է: Ընդ որում, Սյունիքը զավթելը սոսկ նվազագույն ծրագիր է, որի իրականացումը թույլ կտա ոչ միայն ցամաքային կապ ստեղծել Նախիջեւանի հետ, այլեւ այդպիսով կյանքի կոչել պանթյուրքիստական մեծ երազանքը եւ այդ սեպի վերացմամբ աշխարհագրորեն միավորել բոլոր թյուրքալեզու երկրները:

Այնպես որ, չափազանցություն չի լինի ասել, որ արցախյան հիմնախնդիրը սոսկ Արցախի գոյությանն ու վերջինիս տարածքներին չի առնչվում: Այսօր որոշվում է նաեւ Հայաստանի Հանրապետության ամբողջականության եւ նույնիսկ գոյության հարցը: Բաքվում այնքան են լկտիացել, որ արդեն բարձրացնում են Հայաստանի Հանրապետության տարածքները զավթելու հարցը: Ընդ որում, նման նկրտումների մասին բացեիբաց հայտարավում է ոչ միայն պատգամավորի, այլեւ երկրի նախագահի մակարդակով: Իսկ այդ ամենը միջազգային հանրության անտարբերության հետեւանք է: Ալիեւը, նախկինում նման հայտարարություններ անելով, փորձել է ստուգել միջազգային հանրության արձագանքը: Իսկ արձագանք, կարելի է ասել, չի եղել, ինչն էլ ազերիներին այդքան ոգեւորվելու առիթ է տվել: Այդ առումով երազանքների գիրկն ընկած ազերիներին սթափեցնելու գործը, ինչպես այս տարվա ապրիլի սկզբին էր, ամբողջովին ընկնում է հայ զինվորի վրա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...