Լրահոս

Ադրբեջանի նախագահի սպառնալի պատասխանը Հայաստանին

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, արձագանքելով իր հայ պաշտոնակցի սպառնալիքներին, հայտարարել է.«Անհրաժեշտության դեպքում մենք կօգտագործենք մեր ռազմական հնարավորությունները»:

«Ազարթաջ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ապրիլյան ռազմական բախումների տարելիցի արարողությանը մասնակցելու նպատակով Ղարաբաղի հակամարտության սահմանագիծ կատարած այցի ընթացքում, Իլհամ Ալիևն ասել է.«Ադրբեջանի բանակը իր ռազմական հնարավորությունների քիչ մասն է ի ցույց դրել այդ բախումների ընթացքում, բայց անհրաժեշտության դեպքում մեր ամբողջ կարողություններն ի ցույց կդնենք»:

Նշելով, որ Բաքուն ունի ռազմական մեծ կարողություն և արդիական ու գրոհային սպառազինություն, Ադրբեջանի նախագահն իր հայ պաշտոնակցին կոչ է արել հարգել ռազմական ու բարոյական սկզբունքները:

Նշենք, որ անցած շաբաթ աշխատանքային այցով ԼՂ մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  Ադրբեջանին զգուշացրել է,  որ,  հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման կարձակի:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

parstoday.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara