Լրահոս

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ է

 

Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանին ու Վրաստանին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Հիշեցնենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն նման ուղերձներով փոխանակվել են մայիսի 2-ին:
Հատկանշական է, որ Վրաստանին ուղերձում Թիլերսոնն աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ ողջունել է վրացի ժողովրդի ընտրությունը «ազատ ժողովուրդների հանրությունում»:
Ադրբեջանին ուղերձում ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չեն հիշատակվում: Խոսվում է միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմության եւ էներգետիկայի ու անվտանգության ոլորտում համագործակցության մասին: «ԱՄՆ-ն ողջունում է անվտանգության ու բարգավաճման ապահովման ուղղությամբ պետությունների ջանքերը, որը հարգում է սեփական քաղաքացիների հիմնական ազատությունները», նշված է հայտարարությունում:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածելի թեմա է դառնում միջազգային քաղաքականությունում:
Օրերս Վրաստանում կայացել է ՆԱՏՕ-ի ԽՎ նիստը, որտեղ դաշինքն աջակցություն է հայտնել Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: Հայտարարվել է, որ այս երկրների տարածքային հակամարտություններում ներգրավված է Ռուսաստանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing