Լրահոս

Ադրբեջանի տեղն ու դերը որոշվել է

 

arm147318090312

lragir.am — Ադրբեջանում իշխող «ընտանիքը» եւ ընտանիքամերձ շրջանակները մեծ կարողություն ունեն, որը գործնականում անհնար է աբսորբացնել Ադրբեջանում տնտեսական եւ քաղաքական պատճառներով:
Այդ պատճառով խոշոր ակտիվներ են ստեղծվում արտասահմանում նավթի ու գազի վերամշակման ու փոխադրման ձեռնարկությունների, ինչպես նաեւ բարձր իրացվելիություն ունեցող անշարժ գույքի տեսքով: Ադրբեջանը, բացի այդ ֆինանսական գործարքներից, մեծ ծավալի սպառազինություն է ձեռք բերում, ընդ որում, գնալով ավելի թանկարժեք, ինչը նրան գրավիչ է դարձնում մատակարարների համար
Խոշոր ընկերությունների եւ տարբեր երկրների կառավարությունների առաջ խնդիր է դրված առավելագույնս գումար քաշել Ադրբեջանից, որի տեղն ու դերը համաշխարհային քաղաքականության ուժեղ մասնակիցներն արդեն որոշել են:
Դրանում կարելի էր համոզվել՝ դիտարկելով արտասահմանում իշխող «ընտանիքի» գործունեության առանձին խնդիրները: Նախեւառաջ, անհրաժեշտ է նշել, որ իշխող «ընտանիքը» չի կարողացել ոչ միայն մտնել համաշխարհային քաղաքական էլիտա, այլ անգամ «երկրորդ շրջանակի» գործընկեր դառնալ: «Ընտանիքը» մինչեւ հիմա չի կարողացել «դարի նախագծին» մասնակից ոչ մի երկրից իրական երաշխիքներ ստանալ:
«Ընտանիքի» առաջ որոշակի պարտավորություններ իբր Մեծ Բրիտանիան ունի, որը գերադասում է ավելի շուտ «ընտանիքի» խնամակալը լինել, քան Ադրբեջան պետության: Բրիտանական քաղաքականության մշակողների գնահատականերով՝ առաջին՝ Մեծ Բրիտանիայի համար Ադրբեջանի պես աննշան երկրի համար «տանիքը» չափազանց անհամարժեք դեր կլիներ, երկրորդ՝ «ընտանիքն» իրեն այնպես է պահում, որ պարզապես անհնար է թաքցնել նրա գործունեությունը:
Այսօրվա դրությամբ բրիտանական հեղինակավոր եւ ոչ հեղինակավոր լրատվամիջոցներում անհնար է մեկ հրապարակում գտնել, որը դրական լույսի ներքո կներկայացներ Ադրբեջանի քաղաքականությունը: Այդպիսի լրատվամիջոցներ հեշտությամբ կարելի է գտնել Արեւելյան Եվրոպայի եւ այլ տարածաշրջանների շատ երկրներում, որոնք ոչ մի նշանակություն չունեն հանրային կարծիքի համար:
Ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, Ադրբեջանին չի հաջողվել Մեծ Բրիտանիայում քիչ թե շատ լուրջ հեղինակի գտնել, որը կհամաձայնվեր քարոզել եւ պաշտպանել ադրբեջանական շահերը: Եվ դա այն պայմաններում, երբ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում Լոնդոնում բազմաթիվ քաղաքական գործիչների եւ մասնավոր ընկերությունների խոշոր ֆունկցիոներների հետ «աշխատանքի» համար:
Հաջողությամբ իրագործվում է Ադրբեջանից գումարները քաշելու խնդիրը, սակայն որքանո՞վ է դա արդյունավետ ազգային շահերի տեսանկյունից, որոնք, կարծես թե, արմատապես տարբերվում են «ընտանիքի» շահերից:
Պետության դերն ու գործունեությունը, սակայն, միջազգային ասպարեզում չեն սահմանափակվում քարոզչական խնդիրներով: Հասնելով անգամ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղին եւ ակտիվորեն առաջ մղելով իր շահերը եվրոպական կառույցներում՝ Ադրբեջանը զրոյական արդյունքներ է գրանցել:
Եվրատլանտյան հանրության համար ռազմական տրանզիտի եւ Կասպիցի ու Իրանի ուղղությամբ հետախուզական գործունեության հարթակի գործառույթը կատարելով՝ Ադրբեջանը չի կարողացել ոչ մի էական բան ձեռք բերել Հայաստան-Ադրբեջան-Արեւմտյան հանրություն հարաբերությունների հավասարակշռության սխեմայում:
Արեւմուտքի բարձրաստիճան ներկայացուցիչների հերթական այցերից ու հայտարարություններից հետո պարզվում է, որ Ադրբեջանը չի կարողացել ոչ մի նոր դիրք ձեռք բերել: Բաքուն արդեն հասցրել է զգալ ԱՄՆ եւ առաջատար եվրոպական պետությունների՝ Ադրբեջանին Թուրքիայից հեռացնելու քաղաքականությունը, քանի որ Արեւմուտքը նրանց հարաբերություններում որոշակի սպառնալիք է տեսնում իր շահերի նկատմամբ:
Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի առաջ իսլամական աշխարհից ինքնամեկուսացման պայման է դրված, որն այնքան էլ շահագրգռված չէ Ադրբեջանի հետ համագործակցությամբ:
Եվրատլանտյան հանրությունը հաճույքով է ընդունել Հայաստանի հետ ինտեգրացիայի ուժեղացման ծրագրերը, որն ուղղված է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ապահովմանը եւ Հայաստանի մեկուսացումը թույլ չտալուն:
Նման կերպ Արեւմուտքն արգելքներ է դրել Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններում, ինչը լիակատար աբսուրդ է ադրբեջանական շահերի տեսանկյունից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Բաքվում հասկացել են, որ Անկարան իր ծրագրերն ու շահերն ունի, եւ Թուրքիան ոչ ռեսուրս, ոչ էլ հնարավորություն ունի Ադրբեջանի խնդիրների լուծման համար:
Վերջին տարիներին Ադրբեջանը կորցրել է իր գլխավոր քաղաքական գործոնը միջազգային ասպարեզում. նավթային նախագծերը շատ արագ ապաքաղաքականացվել են, իսկ գազային նախագծերը կարեւոր քաղաքական նշանակություն ձեռք բերելու հեռանկարներ չունեն: Դա դեռ Հեյդար Ալիեւի եւ ողջ ադրբեջանական հանրության գլխավոր խաղադրույքն էր:
Այդպիսով, Ադրբեջանը, որը կառավարվում է բավական խոցելի «ընտանիքի» կողմից, Արեւմուտքի եւ այլ երկրների առաջ բացելով բոլոր «քաղաքական խաղաքարտերը», այդպես էլ չի ստացել անհրաժեշտ եւ սպասվելիք «օգտակարությունը» եւ դիրքերը:
Հարց է ծագում՝ ինչու՞:
Կան բաներ, որոնք միանգամից չեն պարզվում. ծայրահեղ տհաճ տպավորությունը, որը թողնում են «ընտանիքը» եւ էլիտան, այսինքն՝ քաղաքական ու սոցիալական վարքագծի անհամարժեքություն, աշխարհքաղաքական դրության խոցելիություն, որում ոչ մի արժեքավոր, առավել եւս անայլընտրանքային բան չկա, քաղաքական ու ազգային խնդիրներն ինքնուրույն լուծելու անկարողություն, ձրիակեր վարքագծի նախընտրություն՝ ներառալ էպատաժի եւ փողի գործոնի կիրառում, ռազմական շինարարության ոլորտում որեւէ ունակության բացակայություն, լիակատար ձախողում զինված ուժերի մարտունակությունն էթնո-սոցիալական վնասակարությունից ապահովման գործում:
Իրավիճակն էականորեն փոխվել է եւ ավելի շատ կփոխվի. ամերիկացիները ներդնում են ջրածինը որպես շարժիչի վառելիք: Այսպես թե այնպես, էլեկտրաէներգիայի ստացման նոր միջոցներ են ստեղծվել, եւ նավթը լավագույն դեպքում կմնա միայն քիմիական արդյունաբերության հումք: Արդեն հիմա նավթն անփոխարինելի ռազմավարական հումք չէ:
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հասկացել է դա եւ շտապում է նոր ուղղություններ կիրառել արտաքին քաղաքականությունում, սակայն երկիրը բազմաթիվ հարաբերություններում հետնապահ կլինի: Գլխավորն այն է, որ իշխանությունների ձեւաչափի պատճառով Ադրբեջանը դադարում է մերձավորարեւելյան տիպի նավթ արտահանող պետություն լինել:
Երկրի քաղաքական ղեկավարությունն ավելի շուտ կհեռանա, քան կավարտվի արտաքին ագրեսիվ քաղաքականությունը: Ադրբեջանը ստիպված է լինելու խաղադրույք կատարել ոչ թե նավթի, այլ իր աշխարհքաղաքական դրության վրա: Հենց այդ նպատակներն են կապված Ռուսաստանի եւ Իրանի գործընկերը դառնալու ձգտման հետ:
Ադրբեջանն այժմ շատ բանի է պատրաստ, սական շուտով պատրաստ է լինելու ամեն ինչի պետականության պահպանման համար, որովհետեւ շատ գործոններ կան, որոնք տանում են այս ժամանակավոր պետության փլուզմանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am