Ադրբեջանի վերաբերյալ երկու ուշագրավ քննարկում է ընթանում

0

Իրանական մամուլում այս օրերին Ադրբեջանի վերաբերյալ երկու ուշագրավ քննարկում է ընթանում: Առաջինն առնչվում է ադրբեջանցիների ինքնությանը, իսկ երկրորդը՝ Բաքվի կողմից շիաների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին, որոնք ըստ պարսկերեն աղբյուրների՝ համակարգվում են Իլհամ Ալիևի տիկնոջ՝ նույն ինքը Մեհրիբան Արիֆ Ղիզի Ալիևայի կողմից:
Իրանի հեղինակավոր պարբերականներից մեկը ծավալուն հոդվածով անդրադարձել է ադրբեջանցիների ինքնությանը՝ ներկայացնելով 20-րդ դարի սկզբին «Ադրբեջան» անվամբ պետության ստեղծման հանգամանքներին և պատմական փաստերի ներկայացմամբ՝ կասկածի տակ դնելով Բաքվի՝ Հարավային Կովկասի պատմությունը կեղծելու քաղաքականությունը:
Հետաքրքրական է, որ հոդվածի հեղինակը հատկապես ուշադրություն է հրավիրում ժամանակակից գործընթացների վրա՝ նշելով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից և Բաքվի կողմից անկախության հռչակումից անցել է շուրջ 30 տարի, դեռ Արաքսի հյուսիսում չեն կողմնորոշվում, իրենք «ադրբեջանցի՞» են, թե՞ «թյո՞ւրք», իրենց լեզուն «ադրբեջաներե՞նն» է, թե՞ «թյուրքերենը»:
Այդ համատեքստում պետք է ընդգծել, որ քանի դեռ Ադրբեջանում ինքնության փնտրտուքի մեջ են, ԱՀ ղեկավարները՝ ի դեմս Իլհամ Ալիևի փորձում են խաղարկել այդ հարցը. օրինակ Ալիևը Թուրքիա կատարած այցի ընթացքում իր թուրք գործընկերոջը դիմում է որպես «սիրելի եղբայր», Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի մասնակիցների առջև ներկայանում է որպես «իսլամական աշխարհի ներկայացուցիչ», դե իսկ Իրան այցելելիս էլ ներկայանում է որպես «բարեպաշտ շիա հավատացյալ»:
Իհարկե՛, Իրանի հոգևոր-քաղաքական դասը քաջատեղյակ է դրա մասին, սակայն լավ է, որ դրա մասին հաճախ է բարձրաձայնվում նաև Իրանի փորձագիտական շրջանակների և առաջատար պարբերականների կողմից:

Իրանական մամուլում այս օրերին Ադրբեջանի վերաբերյալ երկու ուշագրավ քննարկում է ընթանում: Առաջինն առնչվում է…

Опубликовано Armen Israyelyan 24 октября 2017 г.



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache