Լրահոս

Ադրբեջանի զինուժը շփման գծի մոտ թռիչքներ է իրականացնում. հայկական կողմը պատրաստ ու աչալուրջ հետեւում է

 

56a32818c4bd590b8522e91e7f56ef75

news.am — Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների եւ ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ եւ 41 ուղղաթիռ:

«ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային եւ դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները եւ աչալուրջ հետեւում դրանց գործողություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...