good-banner
Լրահոս

Ադրբեջանի ԶՈՒ-ն 1-ին անգամ անցել է «ամուր պաշտպանության». ՀՀ պաշտպանության փոխնախարար

 

79170

armtimes.com-ը գրում է. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին եւ պատասխանել վերջին օրերին հասարակությանը խիստ հուզող մի քանի հարցերի: Փոխնախարարի պատասխանները խիստ ուշագրավ են:

— Պարոն Տոնոյան, տեղեկություններ կան, որ ՀՀ պաշտպանության նախարարը նորից մեկնում է Մոսկվա: Արդյոք այս անգամ նրան կհաջողվի որեւէ արդյունքի հասնել Ռուսաստանից վարկի դիմաց ձեռքբերված զենքը Հայաստան հասցնելու հարցում: Խնդրում ենք մեկնաբանել նաեւ, թե որն է, ըստ ձեզ, ուշացման պատճառը:

— ՀՀ պաշտպանության նախարարի այցերի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով տրամադրվում է լրատվամիջոցներին:

Ինչ վերաբերում է միջպետական վարկի շրջանակում ՀՀ-ի կողմից ձեռք բերվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հարցին, ապա այստեղ որեւէ խոչընդոտ կամ բարդություն չկա:

Դեռ ավելին, նոր իրավիճակում աշխատանքներ են տարվում փոխադրումներն արագացնելու համար, այսինքն՝ ավելի արագ, քան ծրագրված է պայմանագրային պարտավորություններով: Այս առումով խոչընդոտներ չկան: Մեր մասնագետներն արդյունավետ կերպով աշխատում են ռուս գործընկերների հետ:

— Այս օրերին քննարկվում է Չինաստանից զենք ձեռք բերելու հարցը: Որքանո՞վ է դա կարող է լինել ռեալ այլընտրանք ռուսական զենքին:

— Հարցը ոչ պրոֆեսիոնալ խոսակցությունների ոլորտից է: Իրականում, ցանկացած տեսակի ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ինքնանպատակ չէ: Ընդհանրապես, ԶՈԻ կարիքները ձեւավորվում են կոնկրետ կարողություններ ունենալու պահանջարկից, օրինակ խոցման N հեռահարության կամ N խտության միջոցներ: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե որ պետության արտադրանքը դա կլինի. այստեղ գործում է տեխնիկական չափորոշիչներ-որակ-գին տրամաբանությունը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիտարկում է բոլոր հնարավորությունները:

Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ զենքի առեւտրի շուկան թեեւ Հայաստանի համար բաց շուկա է, այդուհանդերձ ԵՄ անդամ երկրներում եւ ԱՄՆ-ում գործում են ռազմական նշանակության որոշ արտադրանքի արտահանման քաղաքական սահմանափակումներ հակամարտության մեջ գտնվող երկրների համար:

— Ակտիվորեն քննարկվում է մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը: Որպես հիմնավորում հիմնականում նշվում է առաջնագծին մոտ զինտեխնիկայի, մարդկային ռեսուրսի կուտակումը: Ի՞ նչ եք կարծում, Ադրբեջանը կգնա՞ նման քայլի:

— Ես կարող եմ միայն հաստատել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ եւ ցանկացած պահի: Համենայնդեպս՝վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am