Լրահոս

Ադրբեջանին ասել էին՝ վերցրու այնքան, որքան կարող ես. Արման Մելիքյան

 

807cm2f9ghqisyhmpoap.thumb

 tert.am-ը գրում է .  Ադրբեջանը Լեռնային  Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմը սկսելու թույլտվություն ստացել էր: Այս մասին այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

 

Վերջինս նշեց, որ թույլ տվողն Ադրբեջանին ասել է՝ «վերցրու այնքան, որքան կարող ես: Թույլ չենք տա, որ դու պարտվես»:
«Ադրբեջանը փորձեց վերցնել որքան կարող էր, բայց ստացավ այնքան, ինչքան թույլ տվեցին: Այնպես արեցին, որ Ադրբեջանը չպարտվի և ինչ-որ տարածքներ, այնուամենայնիվ, իր վերահսկողության տակ առնի: Ալիևը, գերագնահատեց իր ուժերը ու մտավ այս արկածախնդրության մեջ: Թեև տարածքային ձեռքբերումները մեծ չէին, բայց դրանց քաղաքական նշանակությունն իրականում հսկայական էր: Քառօրյա պատերազմի հիմնական հետևանքը քաղաքական է, դրա առաջին հետևանքն է այն էր, որ հայկական կողմերը սկսեցին տարածքներ զիջելու գործընթացը՝ հրաժարվելով կորցրածը հետ բերելուց»,- շեշտեց ԼՂ ԱԳ նախկին նախարարը:
Մելիքյանը նշեց, որ Արցախի Սահմանադրությունը ընդունելուց հետո՝ առհասարակ անվտանգության գոտի եզրույթը պետք է կիրառությունից հանված լիներ, բայց նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց «ինչ-որ անհասկանալի անվտանգության գոտու, կորցված ինչ-որ քառակուսի մետրերի կամ հեկտարների մասին»:
«Ես կարող եմ հասկանալ պատերազմական միջոցների կիրառմամբ այդ դիրքերը հետ չբերելու պարոն Սարգսյանի ցանկությունը կամ նպատակը, բայց երբ այդ նպատակը ամրագրվում է նաև քաղաքական մակարդակում՝ հրաժարումով, դա արդեն նշանակում է, որ մարդիկ պարզապես տարածքները հանձնելու դուռը բացել են: Այդ դուռը փակելու որևէ նպատակ անգամ չունեն, ու սա մեր մեծագույն խնդիրն է»,- նշեց նա՝ ասելով, որ այս ուղին որդեգրվել է դեռ 2005 թվականից:
Արման Մելիքյանը շեշտեց՝ իր համար հասկանալի կլիներ, եթե գործեր «կարգավիճակ տարածքների դիմաց» սկզբունքը, բայց տարածքներ հանձնվեցին առանց կարգավիճակի հստակեցման ու պահանջ չկար տարածքները քաղաքական երկխոսությամբ վերադարձնելու:
«Մենք կարող ենք ունենալ նոր իրավիճակ, նոր մոտեցումներ, որոնք այլընտրանքային կլինեն Մադրիդյան սկզբունքներին, իսկ Մադրիդյան սկզբունքները պատերազմածին են, կործանարար են: Որպեսզի Արցախի ճանաչումը հակադրենք այդ սկզբունքներին, պետք է կարողանանք որոշ սպառնալիքներ չեզոքացնել, հասկացնենք, որ Արցախի ճանաչումը պետք է տեղի ունենա ներկայիս տարածքային ամբողջականությամբ, որ տարածքների ամբողջականությունը վիճարկելի չէ»,- ասաց ԼՂ ԱԳ նախկին նախարարը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing