Լրահոս

«Ադրբեջանին պատկանող մի տարածք պետք է վերցնել, որ թուրքը շահագրգռված լինի փոխանակման».Վովա Վարդանով

 

Vova-Vardanov-512x375

Աղբյուրը գրում է.   Սերժ Սարգսյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում կայացած հանդիպումից հետո հայտարարեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը կորցրել են ընդամենը 800 հեկտար տարածք. «Զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»:

Սակայն NewsBook-ի հետ զրույցում Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը չհամաձայնեց Սարգսյանի այն տեսակետի հետ, թե կորցրած տարածքները չունեն մարտավարական նշանակություն, ավելին՝ տարածքները միայն բուֆերային հատված չէին, այլ պատկանում էին ԼՂՀ-ին:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Սահմանադրությամբ ունի հաստատված սահմաններն, որոնք ավելի կարևոր են, քան սովետի գծած սահմանները, դա ԼՂՀ-ին պատկանող տարածք է: Իրականում չգիտեմ նաև ինչ 800 հեկտարի մասին է խոսքը, քանի որ կոնկրետ կորցրած դիրքերը, տարածքները գիտեմ և այն առավելագույնը կազմում է մոտ 20-30 հեկտար տարածք, որը ոչ թե բուֆերային գոտի է, այլ դիրքերի տարածքը մոտ այդքան է: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 800 հեկտար է, հավանաբար, նկատի է ունեցել նաև բուֆերային տարածքները միասին, որոնք հիմա դարձել են թուրքերի դիրքերի մեջքի հետևը: Շատ անգամ այն, ինչ պատկերացնում է զինվորականը, քաղաքականը չի պատկերացնում և հակառակը»,- ասաց Վարդանովը: Նախկին հետախույզը միևնույն ժամանակ նշեց, որ այդ դիրքերի համար անիմաստ է մեծաթիվ զոհեր տալը:

Նա այլ տարբերակ ունի, կարծում է՝ պետք է Ադրբեջանից այլ տարածքներ վերցնել ու փոխանակում կատարել:

«Ադրբեջանին պատկանող մի տարածք պետք է վերցնել, որ թուրքը շահագրգռված լինի փոխանակման: Եթե նախկինում ես առաջարկում էի Թալիշը մի քիչ տեղափոխվեր, որպեսզի խաղաղ բնակիչները կրակի տակ չլինեն, ապա հիմա կրակի տակ չեն, այլ ավելին՝ կարող են թուրքերը քար գցել կամ նետահարել»,- ընդգծեց Վարդանովը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing