Լրահոս

«Ադրբեջանին զենքի վաճառքը ձեռնտու է Հայաստանին». Կիսելյովն ու Սոլովյովը Երեւանում են

 

 

Զենքի վաճառքով Ռուսաստանը շատ բանով կառավարում է Ադրբեջանին: Այս մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ռուսաստանն այսօր» պետական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է վճարում զենքի համար: «Այդ առումով Ռուսաստանի եւ Ադրբեջանի շփումները հօգուտ Հայաստանին են», վստահ է Կիսելյովը:
Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նույն հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանն ամենահեշտ գործընկերը չէ: «Մենք բաց ենք թողել հարաբերությունների այն մակարդակը, որը կար», ասել է նա:
Ռուսական մեդիատարածությունում եղանակ ստեղծող լրագրողները Հայաստան են եկել տխրահռչակ Գրիբոյեդով ակումբի հերթական նիստին մասնակցելու համար: Այդ ակումբում ոչ պակաս օդիոզ ռուսաստանցի նյուզմեյքեր Սերգեյ Կուրղինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անկախություն պետք չէ, նրա ուժերից վեր է անկախություն պահելը, եւ ակնարկել, որ ավելի հեշտ է ռուսական կայսրության մաս դառնալ:
Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններում կարծես թե շրջադարձային պահ է եկել, եւ Մոսկվան Երեւան է ուղարկել ծանր հրետանին՝ Կիսելյով, Սոլովյով, Նիկոլայ Պատրուշեւ:
Մարտի 14-ին պետք է Ռուսաստան այցելի Սերժ Սարգսյանը: Լավատեղյակ փորձագետների տվյալներով՝ Մոսկվան, հնարավոր է, Երեւանին առաջարկի Գյումրիի ռուսական բազայի գործառույթներն ընդլայնել տարածաշրջանային մակարդակի: Հնարավոր է, ռուսական «դեսանտը» հայկական հանրությանը փորձում է «լրացնել բաց թողածը»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing