Լրահոս

Ադրբեջանն արկակոծում է ԼՂՀ հյուսիսարեւելյան դիրքերը

 

middle_1478858335_7843895

mediamax.am-Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտվանից ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է սադրիչ գործողությունները:

Ինչպես հաղորդում են Արցախի Պաշտպանության բանակից, ժամը 12:15-ից սկսած հակառակորդը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարեւելյան (Թալիշ եւ Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:

Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-ասված է ՊԲ հաղոորդագրության մեջ:

Նշենք, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերվա ընթացքում  շփման գծի հյուսիսային (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ (4 արկ) եւ 60-միլիմետրանոց ականանետ (1 արկ):

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing