Ադրբեջանն այսօր սկսել է ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը

0

Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:

Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ մամուլի հայտարարության մեջ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետեւում են հակառակորդի գործողություններին եւ անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache