Լրահոս

Ադրբեջանում արգելափակել են ТНТ հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակների ցուցադրության համար

 

Ադրբեջանի որոշ մալուխային օպերատորներ դադարեցրել են ռուսական ТНТ ու ТНТ 4 հեռուստաալիքների հեռարձակումը։

Մասնավորապես, ալիքները այլեւս հասանելի չեն ամենատարածված մալուխային օպերատորներից մեկի՝ Բաքու- ԿԱՏՎ 1 -ի բաժանորդներին ։ Ընկերությունից haqqin.az–ին հայտնել են, որ ալիքները անջատվել են դրանցով Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակների ցուցադրության պատճառով։ Հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո։ Իսկ մինչ այդ դրանց փոխարեն թուրքական ալիքներ են հեռարձակվում։

ТНТ-ն ու ТНТ4-ը «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի մեջ են մտնում, որը Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի առաջատար մեդիաընկերությունն է։ Երկու հեռուստաալիքներն էլ մտնում են «Գազպրոմ- մեդիա․ Ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգի մեջ, որի գլխավոր տնօրենը Արթուր Ջանիբեկյանն է։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara