good-banner
Լրահոս

Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներն այրել են իրենց պրոթեզները` ի նշան բողոքի

 

protez azer

tert.am-ը գրում է. Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները բողոքի ակցիա են կազմակերպել, որի ժամանակ այրել են իրենց պրոթեզները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Ակցիան տեղի է ունեցել ապրիլի 8-ին` Վրաստանի հետ մաքսային անցակետի մոտ։ Հայտնի է, որ ցուցարարները, այդպիսով, իրենց բողոքն են հայտնել առ այն, որ հարևան երկրից արգելվել է մրգի ու բանջարեղենի ներկրումը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մարտի 2-ին պատերազմի հաշմանդամներն այդ նույն վայրում ակցիա են անցկացրել` բողոքելով վաճառքի համար նախատեսված իրենց ապրանքի առգրավման դեմ։

Աղբյուրը նշում է նաև ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների ծանր կենսապայմանների մասին։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am