Ադրբեջանում կալանավորել են հայկական երգ միացրած դիջեյին

74

Ադրբեջանում դիջեյի են կալանավորել, ով հանգստացողների համար հայկական երգ է միացրել, հայտնում է Yenicag-ը:

Նշվում է, որ հուլիսի 21-ին Նաբրան բնակավայրում գտնվող «Մալիբու» հանգստի կենտրոնի աչալուրջ այցելուները բարձրախոսներից հնչող հայկական երգ են լսել եւ այդ մասին զեկուցել իրավապահ մարմիններին: Քաղաքացիների բողոքից հետո ժամանել են ոստիկանության աշխատակիցները:

Իրավապահ մարմինների աշխատակիցները դիջեյին ստիպել են երաժշտությունն անջատել: Նա փորձել է դիմադրություն ցույց տալ, ինչի պատճառով էլ ձերբակալվել է եւ տարվել ոստիկանական տեղամաս:

Դիջեյ Աբդուլլահ Նալիեւի խոսքով՝ ինքը երաժշտությունը վերցրել է «Մալիբուի» պետի համակարգչից:

Հուլիսի 23-ին Խաչմազի շրջանային դատարանը նրան կալանավորել է 10 օրով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache