Լրահոս

Ադրբեջանում «մանթրաժ» են. Վահան Մարտիրոսյանը հիմա էլ դավաճանել է Ադրբեջանին

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են այն մասին, որ Հայաստանից Ադրբեջան փախած եւ ներկայում Ուկրաինայում գտնվող Վահան Մարտիրոսյանը, ով միացել էր Բաքվի այսպես ասած «Խաղաղության պլատֆորմին» եւ հակահայկական հոդվածներ էր գրում ադրբեջանական ԶԼՄ-ներում, հայտարարություն է տարածել, որ զղջում է իր արարքի համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ հնարավոր է նոր վահանմարտիրոսյաններ հայտնվեն, ովքեր նախ դավաճանել են սեփական ժողովրդին, իսկ հետո՝ ադրբեջանական ժողովրդին: Ըստ ամենայնի, նկատի է առնվում այդ տխրահռչակ «խաղաղության պլատֆորմին» միացած հայերին:
Հետաքրքիր է, որ ադրբեջանցիներն իրենց իսկ ստեղծած պլատֆորմը փաստացի համարում են դավաճանների պլատֆորմ՝ այնտեղ կարող են հայտնվել միայն սեփական ժողովրդին դավաճանածները:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing