Լրահոս

Ադրբեջանում մեր գերիների թիվը 200-ից ավելի է

 

jpg7

armcrimenews.com-ը գրում է. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, ՊՆ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանն անդրադարձավ սահմանային իրադարձություններին. գերիների և անհետ կորածների վերաբերյալ վերջին տվյալներին.«Այս կարճատև պատերազմի ընթացքում ոտնահարվեցին նաև երեխաների իրավունքները, որվհետև մեր դպրոցենրի վրա ռումբ նետեցին, տասներկու տարեկան երեխա զոհվեց: Այս օրերին մենք նաև ունեցանք անհայտ կորածներ, գերիներ: Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե վերջին տվյալներով՝ 19 անհետ կորածներից, ովքեր են գերիներ, ովքեր են ողջ, որովհետև դեռ այս թվերը կփոփոխվեն. պատերազմի ժամանակ ամեն ինչ լինում է»:

Ինչ վերաբերում է 90-ականների պատերազմի, և այս օրերի հետևանքով գերիների թվին՝ Ռիմա Առաքելյանը նշեց.«Մեր տվյալներով՝ ընդհանուր նաև՝ անցած պատերազմից, 200-ից ավելի են գերիները: Այսօրվա տեղեկությամբ ՝ վերջին օրերին միայն եղել են 19 հոգի, բայց կարծում եմ, որ այդ թիվը կնվազի»:

Տիկին Ռիման նաև նշեց, որ այս պահին հակառակորդի հետ բանակցելը դժվար է, որովհետև իրենք գերիների հարցերով զբաղվող կազմակերպություն չունեն.«Մեզ այնպիսի հակառակորդ է բաժին ընկել, որ շատ դժվար է գերիների հետ կապված ինչ որ բաներ ճշտելը, մենք ավելի օպերատիվ ենք կարողանում այդ հարցերը կարգավորել: Օրինակ՝ մենք կարծում ենք, որ այնտեղ գերիներ կան, դրա մասին նաև վերջերս հայտարարեց Ալիևը, որ գտնվել են նաև որոշակի մարդիկ, ցուցակները տրվել են Կարմիր խաչին, որ դրանք ճշտվում են, բայց դրանք մինչև վերջ չեն կարողանում իրականացնել, որովհետև Կարմիր խաչի լիազորություններն էլ այդքան շատ չեն , որ այցելի, նորից այնտեղ լինի»:

Ասուլիսին ներկա էին նաև անհետ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը և անհետ կորած ազատամարտիկի այրի Ալվարդ Սահակյանը: Նրանք այս օրերին անհետ կորածների մայրերին խորհուրդ տվեցին՝ հավատալ, հուսալ և աղոթել.«Կոչ ենք անում, որ խոսեն այս մասին, որ գերիներ այլևս չլինեն, որպեսզի մեզ նման մայրեր չհայտնվեն ոչ մի տեղ»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am