Ադրբեջանում շփոթել են Կոլումբիայի և Հայաստանի դրոշները, արդյունքում պաշտոնյան հարձակվել է կոլումբիական դրոշի վրա

 

15036196_1136856056361452_334213190950650387_n-thumb

tert.am-Ադրբեջանի Դաշքեսան շրջանի ղեկավար Ահադ Աբիևը երկրում նշվող Դրոշի օրվա կապակցությամբ որոշել է անմահանալ հայրենիքի պատմության էջերում որպես Հայաստանի դրոշը «կոտրած» ղեկավար:

Նա տոնական միջոցառման ընթացքում բռունցքով կոտրել է ՀՀ դրոշի գույներով ներկված շիֆերը, որը, սակայն, ադրբեջանցի զինվորականը պահել է հակառակ կողմից` Կոլումբիայի դրոշի գույների հերթականությամբ, ինչի արդյունքում փաստացի Աբիևը «կոտրել» է ոչ թե Հայաստանի, այլ Կոլումբիայի դրոշը:




Աբիևի «հերոսական» քայլի լուսանկարը հրապարակած Meydan TV-ն նշել է, որ Դաշքեսանի ղեկավարն իր հուժկու բռունցքով կտոր-կտոր է արել հայկական դրոշը: Մինչդեռ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը ծաղրել են պաշտոնյային:
«Ազգս այդպես էլ չսովորեց: Մեկը թող Աբիևին բացատրի, որ նա հարձակվել է Կոլումբիայի դրոշի վրա, ոչ թե Հայաստանի: Ախ թե սա տեսնեին կոլումբացի քաղաքական գործիչները»,- գրել է ադրբեջանցի օգտատերերից մեկը լուսանկարի մեկնաբանությունում:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author