ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԲԱՑԻ՞ ՓԱԿԱԳԾԵՐԸ

1

hraparak.am -Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնն անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարին: «Էխո Կավկազա» պարբերականի տեղեկությամբ, վերլուծության մեջ խոսվում է, որ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը պայմանավորվածութոյւն է ձեռք բերվել թայմ-աութ վերցնել՝ մինչեւ Հայաստանում անցումը պառլամենտական կառավարման եւ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:

Դրան պետք է հաջորդեր բանակցային ինտենսիվացում: Ադրբեջանում արձանագրում են, որ այս տարի բանակցությունների վերսկսման հույսը չափազանց թույլ է: Վերլուծության հեղինակները նաեւ գտնում են, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման եւ մեծամասնության աջակցություն ունեցող կառավարության ձեւավորումից հետո հայկական կողմը կարող է չեղյալ հայտարարել ԼՂ հարցում բոլոր պայմանավորվածությունները եւ դնել բանակցությունները մաքուր էջից սկսելու պահանջ: Ինչպես երեւում է «Էխո Կավկազա»-ի վերլուծությունից, Ադրբեջանում խիստ անհանգստացած են, որ Հայաստանում իրավիճակի փոփոխությունը միջազգային լուրջ աջակցություն կարող է ապահովել հայկական կողմի համար: Երեւում է, Ադրբեջանում բոլոր կանխատեսումները կառուցվում են այն հիմքով, որ Հայաստանի շուրջ Ռուսաստանը եւ Արեւմուտքը կարող են հայտնվել մրցակցության մեջ:

 Այդուհանդերձ, մինչ այս պահը Բաքուն ԼՂ հարցում որեւէ բացահայտում չի արել: Բացառված չէ, սակայն, որ առաջիկայում ադրբեջանական կողմն անցնի փակագծերը բացելուն՝ Հայաստանի նոր իշխանությանը դնելով պատասխան հայտարարություն անելու անհրաժեշտության առջեւ:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache