ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԸ ԽԱԽՏԵԼ Է ՇՈՒՐՋ 320 ԱՆԳԱՄ
hraparak.am — Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ (3 արկ):
