Լրահոս

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

 

Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլորին: Նրանց ամեն ինչ թույլատրվում է. կուսակրոն կաթողիկոսին՝ զավակ,  արքեպիսկոպոսին՝ զենք,  մեկ այլ արքեպիսկոպոսի՝ արևելյան մարտարվեստի կոչում ունենալ: Նրանք երբեք չեն բավարարվում եղածով և անընդհատ նորանոր ապօրինությունների փնտրտուքի մեջ են: Դե, Աստված էլ ամեն ինչ տեսնում է:

Շուրջ մեկ տարի է, ինչ հայաստանյան լրատվամիջոցները, այդ թվում նաև մեր կայքը, բարձրաձայնում են մի քահանայի խայտառակ գործունեության մասին: Դա Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա տեր Գրիգորն է: Նրա մասին շատ է գրվում, նրան դատի են տալիս, նրա գործը լսվում է Հայաստանի դատական համակարգի բոլոր ատյաններում: Սակայն պարադոքսն այն է, որ նա չի պարտվում: Ավելին, նա չի ներկայանում և ոչ մի դատական նիստի, չի առարկում հայցերի դեմ և ընդհանրապես որևէ հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնում, սակայն միշտ հաղթում է: Նրա օգտին են Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության նախարարության, Կադաստրի պետական կոմիտեի, վարչական և քաղաքացիական դատարանների որոշումները: Եվ այս պարագայում ընդհանրապես կարևոր չէ, թե ինքն ինչ է արել. համոզված ենք, որ ինչ էլ անի՝ պետության դիրքորոշումը նրա օգտին կլինի, քանզի նա «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից է, և վե՛րջ:

Որպեսզի ընթերցողներին ամեն ինչ պարզ լինի, որոշեցինք լրագրողական հետաքննություն անկացնել՝ պարզելու համար, թե ով է տեր Գրիգոր քահանան, ինչով է զբաղվել նախկինում և ինչ է անում հիմա: Ուրեմն, ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Երվանդ Քոչարի փողոցի բազմաբնակարանային շենքերից մեկում բնակվող տեր Գրիգորը որոշեց ապօրինի՝ առանց պատշաճ փաստաթղթերի, ընդլայնել, ձևափոխել իր բնակարանի պատշգամբը: Այդ գործողությունը դուր չեկավ քահանայի հարևաններին, որոնց համար ապօրինի շինության առկայությունը մի շարք անհարմարություններ էր ստեղծում: Ամեն դեպքում, այս պարագայում ընդհանրապես կարևոր չէ, թե հատկապես որն է անհարմարությունը. կարևորն այն է, որ շինությունն ապօրինի է և քանդման ենթակա: Առաջ անցնելով ասենք, որ հարևանների բողոքներն առայժմ որևէ արդյունք չեն տալիս, քանզի, ինչպես նշեցինք, ապօրինության հեղինակը քահանա է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing