Երազահան

Աղբյուրը երազում

 

axbyur-erazum

Եթե այրամարդ ես, իմացիր, մի անարատ աղջիկ է սիրահարված քեզ, գիշեր-ցերեկ մտքում քեզ հետ Է զրուցում, բայց երբեք իր ոտքով չի գա քեզ մոտ: Եթե կռահես, թե ով Է, և ինքդ մոտենաս նրան, կյանքի շատ երանելի պահեր ես ունենալու:
Եթե ամուսնացած կին ես, ուրեմն ամուսինդ չի պարգևում քեզ այն վայելքը, որ կուզեիր ճաշակած լինել: Երբեմն մեղավոր մտքեր են այցելում քեզ, ծանոթ տղամարդկանց մեջ որոնում ես նրան, որի հետ, թվում Է, կարող էիր երջանիկ լինել, բայց վանում ես այդ մտքերը և շարունակում տանջվել: Այդ երազը գնալով առավել հաճախակի Է այցելելու քեզ, ու դեռ ինքդ Էլ չ գիտես, թե ինչ ես անելու հետա գայում:
Եթե ծունկի ես իջել ու ջուր ես խմել աղբյուրից, ուրեմն այն գործը, որ ձեռնարկել ես, բարեհաջող ընթացք Է ունենալու, հո գեկան ու նյութական գոհացում Է տալու քեզ:
Եթե ծարավ ես, աղբյուր ես որոնում ու չես գտնում, նշանակում Է ինչ-որ հիվանդություն Է բույն դնում քո մեջ, ու թեև դեռ չես զ գում նրա ազդեցությունը, բայց հարկ Է, որ իսկույն դիմես հմուտ բժշկի և կանխես այն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing