Լրահոս

Աղդամից ու Թալիշից բացի է՞լ ինչը մեր հայրենիքը չէ

 

serj11-470x265

zham.am-Ս.Սարգսյանական քարոզչամեքենան գնալով արժեզրկվում է, և իր հաճախորդները, իրար հերթ չտալով, դիմում են ամենաանհեթեթ հնարքների՝ գոնե ինչ-որ կերպով շեֆին ծառայություն մատուցելու համար։ Կերակրատաշտի մոտ իրենց տեղից չզրկվելու համար այնպիսի խայտառակ միջոցների են դիմում, որ ուղղակի ապշում ես։ Չէ՞ որ դրանով իրականում ավելի շատ վնաս են տալիս Սարգսյանի՝ առանց այն էլ անհույս վարկանիշին։

Անճարությունից շեֆին տարան դարձրին «հումորիստ», հիմա էլ մեկ այլ հաճախորդ, հետ չմնալու համար, խայտառակում է շեֆին անհեթեթ ու զավեշտալի հոդվածներով։ Եթե մեկը փորձում է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ վատը չէ, և նույնիսկ կարող է լավը լինել, մյուսը փորձում է Սարգսյանին «չարյաց փոքրագույն» ներկայացնել՝ վատաբանելով իր իրական հակառակորդներին։

Բացարձակապես զուրկ լինելով քաղաքականության մասին որևէ պատկերացումից՝ զբաղված են դատարկաբանությամբ։ Դե, դա իրենց մակարդակն է. հազիվ էլ այդքան կարողանան անել։ Բայց մի տեսե՛ք, թե ո՞ւմ ծառան է գրում, էլի․․․Մոռացել են երևի, որ իրենց շեֆը, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, սկզբում հայտարարեց, թե մտնում ենք Եվրամիություն, մեկ էլ հանկարծ թռավ Մոսկվա, գիշերը երազ տեսավ՝ բոլոր տնտեսագիտական հաշվարկներով ու աշխարհաքաղաքական հեռանկարներով, և հանկարծակի որոշեց ԵՏՄ մտնել։

Իրենց շեֆը չի, չէ՞, որ մեր փողերով գնում է հարսանիքների ու քեֆ է անում, երբ ողջ ազգը սգի մեջ է։ Իրենց շեֆի կառավարման տարիներին չի Հայաստանից անօրինական կերպով 10 մլրդ դոլար հանվել։ Սերժ Սարգսյանն էլ այդ գումարների մասին ոչինչ չգիտի։ Հիմա էլ դրել են՝ ինչեր են խոսում․․․Կարծես մոռացել ենք՝ ոնց էր Սերժ Սարգսյանը 2008-ին գնացել «շուրջերկրյա ճանապարհորդության»՝ տարբեր երկրներում գտնվող հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։ Կա՛մ իրենք են մոռացել, կա՛մ մտածում են, որ մենք ենք մոռացել, որ հայ համայնքի ներկայացուցիչների ամենադրական խոսքը Սարգսյանի հասցեին լռությունն էր։

Մարդ կա՝ ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարվում, գալիս է Հայաստան, փորձում սեփական հայրենիքի համար մի լավ բան անի, և դրա համար իր բոլոր կարողություններն ու կապերն է օգտագործում, մարդ էլ կա՝ 8 տարի ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանը հայաթափելու համար։ Իսկ դա, ասեմ ձեզ, բացի նրանից, որ դատապարտելի է բարոյական տեսանկյունից, ինչը հասու չէ այդ մարդկանց, նաև ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի 260-րդ որոշման 2-րդ հոդվածի «C» կետով նախատեսված՝ մարդկության դեմ հանցանք է։

Այն, որ Աղդամը «մեր հայրենիքը չէ», Սերժ Սարգսյանը վաղուց էր ասել, վերջերս պարզվեց, որ Թալիշն էլ «մեր հայրենիքը չէ»։ Տեսնես՝ է՞լ ինչը, Սերժ Սարգսյանի, պատկերացմամբ մեր հայրենիքը չէ։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing