Աղը երազում (երազահան)

196

Եթե քարաղ ես տեսել, ուրեմն ինչ-որ ժամանակ մատաղ ես խոստացել եկեղեցուն, բայց առօրյա գործերիդ մեջ մոռացել ես: Շտապիր կատարելու խոստումդ, այլապես կանխված դժբախտությունը, որի համար խոստացել էիր մատաղդ, կրկնվելու է:

Եթե սովորական սպիտակ աղ է տեսածդ, հոգեկան անորոշ խռովքներ ես ապրելու, տանջվելու ես բնազդական տագնապներից ու մթին նախազգացումներից: Սփոփվելու և խաղաղվելու համար պետք է Դավթի սաղմոսներից առնվազն յոթն անգիր անես:

Եթե տեսել ես, որ ծնկի իջած, թափված աղ ես հավաքում, ապա աշխարհի ամենալավ երազներից մեկն ես տեսել, քանի որ տարիներ շարունակ արած բարի գործերիդ համար, Տիրոջ կամքով, փառք պիտի հավաքես և դասվես երկրիդ երևելիների շարքը:

 

Տառերի ցանկն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache