Երազահան

Աղը երազում

 

Salt

Եթե քարաղ ես տեսել, ուրեմն ինչ-որ ժամանակ մատաղ ես խոստացել եկեղեցուն, բայց առօրյա գործերիդ մեջ մոռացել ես: Շտապիր կատարելու խոստումդ, այլապես կանխված դժբախտությունը, որի համար խոստացել էիր մատաղդ, կրկնվելու է:
Եթե սովորական սպիտակ աղ է տեսածդ, հո գեկան անորոշ խռովքներ ես ապրելու, տանջվելու ես բնազդական տագնապներից ու մթին նախազգացումներից: Սփոփվելու և խաղաղվելու համար պետք է Դավթի սաղմոսներից առնվազն յոթն անգիր անես:
Եթե տեսել ես, որ ծունկի իջած, թափված աղ ես հավաքում, ապա աշխարհի ամենալավ երազներից մեկն ես տեսել, քանի որ տարիներ շարունակ արած բարի գործերիդ համար, Տիրոջ կամքով, փառք պիտի հավաքես և դասվես երկրիդ երևելիների շարքը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing