LifeStyle Խմորեղեն Խոհանոց Տոներ և ավանդույթներ

Աղի բլիթի պատրաստում

 

pechene-serdechki

Փետրվարի 11-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է երիտասարդների և սիրահարների ամենասիրելի տոնը` Սուրբ Սարգիսը: Սիրո և երիտասարդների բարեխոսի տոնը շատ սպասված է հատկապես չամուսնացած երիտասարդների շրջանում, քանի որ ըստ ժողովրդական ավանդույթի, եթե տոնին նախորդող գիշերը նրանք ուտեն աղի բլիթ, ապա երազին կտեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը:

Սխալ է ընդունված այն կարծիքը, թե աղի բլիթ պետք է պատրաստի այրի կինը: Աղի բլիթ պատրաստել և երիտասարդներին բաժանել նշանակում է երջանկության, ապրած սիրո տարոս փոխանցել, և այդ լուրջ և պատասխանատու գործը պետք է իրականացնի ամուսնացած, երջանիկ կինը: Իսկ եթե ձեր շրջապատում չկան ամուսնացած կանայք, ապա այդ գեղեցիկ պարտականությունը կարող է իրականցնել սիրահարված աղջիկը:

Աղի բլիթի պատրաստման համար շատ բան հարկավոր չէ: Բաղադրիչները շատ պարզ են` ալյուր – 1 բաժակ,

աղ – 1 ճ. գդ.,
ջուր
Անհրաժեշտ է ալյուրը մաղել, խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագունելը:

Բոլորին մաղթում ենք սիրով լի երազ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing