Աղմկահարույց նախագիծն ընդունվեց

1

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը կառավարության այսօրվա նիստում հավանությանարժանացավ եւ օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Թվարկելով առաջարկվող փոփոխությունները’ նախարարը նշեց նաեւ, որ օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Միեւնույն ժամանակ նա հիշեցրեց, որ կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը:

Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ’ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache