LifeStyle Առողջություն

Աղով և բուսայուղով պատրաստված քսուքը կօգնի ազատվել օստեոխոնդրոզից և գլխացավերից

 

simple_beauty_tips4.thumb

Մարդկանց մեծամասնությունն առողջական խնդիրների դեպքում անմիջապես դիմում է դեղերի օգնությանը: Սակայն դա միշտ չէ, որ ճիշտ է լինում, քանի որ դեղորայքը հաճախ առաջացնում է առողջությանը վնասող բազմաթիվ կողմնակի բարդություններ: Հենց սա է պատճառը, որ երբեմն անհրաժեշտ է փոխարինել դեղերը բնական այլընտրանքային տարբերակներով: Իրականում, բնական միջոցները հաճախ ավելի արդյունավետ են լինում, քան դեղահաբերը և, ի տարբերություն վերջինների, կողմնակի բարդություններ չեն առաջացնում:

 

Goodmorningcenter.com կայքը ներկայացրել է օստեոխոնդրոզի բուժման մի արդյունավետ բաղադրատոմս, որը թույլ կտա ազատվել տհաճ ցավից: Դրա պատրաստման եղանակը շատ դյուրին է` անհրաժեշտ է միայն հետևել մի քանի պարզ խորհրդի:

 

Բաղադրությունը.

 

·  10 ճաշի գդալ աղ

 

·  20 ճաշի գդալ չզտված բուսական յուղ (ձիթապտղի կամ արևածաղկի)

 

Բաղադրիչներն անհրաժեշտ է խառնել ապակյա տարայի մեջ, փակել տարան և 2 օր թրմել: 2 օր անց այս բնական միջոցը պատրաս կլինի օգտագործման համար:

 

Գործածությունը.

 

Քսուքն անհրաժեշտ է օգտագործել առավոտյան` արթնանալուց անմիջապես հետո: Այն պետք է քսել հիվանդ հատվածներին և մերսել (քսուքը պետք է ներծծվի): Սկզբնական շրջանում կարելի է մերսել 2-3 րոպեի ընթացքում, իսկ հետագայում մերսման տևողոթյունը կարելի է հասցնել մինչև 20 րոպեի: Մերսումից հետո անհրաժեշտ է սրբել այդ հատվածը խոնավ սրբիչով:

 

Բացի այդ, հնարավոր թույլ բորբոքման հետևանքով առաջացած տհաճ զգացողությունները մեղմացնելու համար կարելի է օգտագործել նաև մանկական ցանափոշի:

 

Այս քսուքի արդյունավետությունը զարմանալի է. ընդամեն 10 օրում այն խթանում է արյան շրջանառությունը և աճառային ու ոսկրային հյուսվածքների մկանների ռեգեներացիան:

 

Բացի այդ, այս միջոցը կօգնի մեղմացնել գլխացավը, բարելավել նյութափոխանակությունը և մաքրել օրգանիզմը տոքսիններից:

 

Սակայն մերսումից հետո, սկզբնական շրջանում, հնարավոր են նաև գլխապտույտներ:

 

Ինչպես արդեն նշվել է, այս միջոցը չի առաջացնում կողմնակի բարդություններ, ուստի այն բացարձակապես անվնաս է և խորհուրդ է տրվում հաճախակի գլխացավերով և վերոնշյալ այլ խնդիրներով տառապողներին:

Աղբյուր


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing