Աղվան Վարդանյանի դեմ կիրառվել է մանկատան երեխաների բնակարանների կոմպրոմատը

3

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու ժամանակ, ի զարմանս հանրության, դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին այն դեպքում, երբ ՀՅԴ-ն օրեր առաջ հայտարարել էր, որ միաձայն պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանին:

Դրան անմիջապես հետևեց դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունն առ այն, որ Աղվան Վարդանյանը պետք է անհապաղ վայր դնի պատգամավորական մանդատը: Ասում են, որ ՀՀԿ-ն կոմպրոմատ է ներկայացրել Աղվան Վարդանյանին: Ասում են նաև, որ այն վերաբերում է մի պատմության, համաձայն որի Աղվան Վարդանյանը մանկատան երեխաներին տրվելիք բնակարանների հսկայական գումարի հափշտակման գործի մասնակից է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache