ԱՂՈԹՔԻ ՕՐ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

1

hraparak.am -Արդեն մի քանի օր է, ինչ հրազդանցիները երեկոյան այցելում են եկեղեցի եւ աղոթում են երկրում ստեղծված իրավիճակի համար: Իսկ այսօր Հրազդանի 4 եկեղեցիներում միաժամանակ երեկոյան 8-ից սկսվել է աղոթք` առ Աստված. «Վաղը մեր ազգի համար վճռորոշ օրը թող անցնի Աստծու տնօրինությամբ եւ հայ ազգի զավակները կայացնեն ճիշտ որոշումներ ի նպաստ հայրենիքի»:

 Վանատուրի սբ.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ քահանա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վանատուրի Սբ.Աստվածածին եկեղեցում աղոթելու են ողջ գիշեր: Այն հարցին, թե այս օրերին ժողովրդի կողքի՞ն է եղել, եւ ինչպես է սատարել ժողովրդին, Տեր Համազասպ քահանա Գրիգորյանն ասաց. «Ես ցուցարարների մեջ չեմ եղել: Ես եղել եմ եկեղեցում՝ աղոթքական վիճակում: Խնդրել եմ Աստծո օրհնությունը, Աստծո այցելությունը իմ ազգի իմ ժողովրդի համար եւ հայցել սուրբերի բարխոսությունը»։


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache