Լրահոս

Ահա թե երեկ ինչ է հասկացրել Պուտինը հայ ժողովրդին

 

Uragan_1

lurer.com — Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ հայ լրագրողի հարցին, շատ ուշագրավ հայտարարություն, հայտարարության մեջ էլ ակնարկ է արել:

ՌԴ նախագահին, անշուշտ, հայտնի է այն մեծ դժգոհությունը, որ կա Հայաստանում Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: Եվ, ահա, Վլադիմիր Պուտինը նախ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ զենքի առնչությամբ ունի աշխատանքային ծրագիր և միշտ կատարում է ՀԱՊԿ անդամին և ՌԴ դաշնակցին զենքի մատակարարման իր պարտավորությունները: Ապա ավելացրել է, որ զենքի ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գնել իր ուզած զենքը, այսինքն՝ եթե փող ունես, շուկան այնպիսին է, որ կարող ես գնել, մեկից չգնես, մյուսից կգնես: Այլ կերպ ասած, ակնարկել է, որ եթե Ադրբեջանին զենք չվաճառեն, Ադրբեջանը Ռուսաստանից չգնի, այլ պետությունից կգնի: Դրանով նա նաև հասկացրել է, որ եթե Հայաստանը փող ունի, կարող է ավելին (ավելի շատ ու նոր զինատեսակներ) ձեռք բերել, քան հիմա է ձեռք բերում, Ռուսաստանը «нет» չի ասելու, զենքի միջազգային շուկայում էլ բոլորը չէ, որ մերժելու են, ինչպես Ադրբեջանին չեն մերժում բոլորը:

Ամենաուշագրավը, սակայն, TASS-ի կողմից մեջբերված Պուտինի հայտարարության այս հատվածն է.
«Եվ, օրինակ, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է՝ նավթ արդյունահանող երկիր, արագ աճող տնտեսությամբ, բավականին մեծ ծավալով ոսկեարժութային պահուստներով երկիր, իհարկե, ի վիճակի է գնել, եթե իրեն ձեռնտու է»:

Այսինքն՝ դուք էլ զարգացրեք ձեր տնտեսությունը, քանի որ նավթ չունեք, երկրի ներսում կոռուպցիան ու ստվերը կրճատեք, քիչ թալանեք (յուրացրեք ու վատնեք), չարաշահումներ քիչ արեք, արդար տնտեսություն կառուցեք, բյուջեում ավելի շատ գումար ունեցեք, դուք էլ ի վիճակի կլինեք գնել այն, ինչ այսօր չեք կարողանում գնել (սխա՞լ բան է ասել…): Ես այսպես եմ հասկանում նրա ակնարկը ու մտածում՝ ականջդ կանչի, Տիգրան Սարգսյան, այո, գիտենք, որ նավթ չունենք, բայց ի՞նչ եղան մեր Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստները…

Արթուր Հովհաննիսյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing