Լրահոս

Ահա թե ինչ է ասել Կոմադոսը Վիգեն Սարգսյանի ՊՆ նախարար դառնալու հետ կապված

 

44cde48111e

Գեներալ-մայոր, արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) Վիգեն Սարգսյանի՝  պաշտպանության նախարար նշանակելը դրական համարեց:

Թե ինչպիսի նախարար կարող է լինել պարոն Սարգսյանը,  Արկադի Տեր-Թադեւոսյանն կայքի հետ զրույցում ասաց.«Բանակը միայն նախարարը չէ, բանակի ուղեղը գլխավոր շտաբն է: Նախարարը ռազմաքաղաքական դեմք է, եւ նա ավելի շատ քաղաքականությամբ է զբաղվում: Նորմալ է, որ նրան են նշանակել, եւ ամենեւին պարտադիր չէ ռազմական դեմք լինի: Շատ երկրներում այդպես է, ուղղակի քաղաքական, ռազմաքաղաքական  դեմք են նշանակում պաշտպանության նախարարի պաշտոնում»:

Արկադի Տեր-Թադեւոսյանի  խոսքերով՝ Վիգեն Սարգսյանի գործն ավելի շատ լինելու է քաղաքական ուղղվածության.«Որպեսզի աշխարհին համոզի մեր երկրի քաղաքականությունը: Դա Վիգեն Սարգսյանին կհաջողվի»: Պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, որը ռազմական կրթություն չունի, ռազմական գործողությունների չի մասնակցել, պատերազմական իրավիճակում կարո՞ղ է արագ,  ճիշտ եւ ռազմավարական  որոշում կայացնել, թե՞ նման դեպքերում ՀՀ նախագահ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պետք է որոշի, մեր այս հարցին գեներալ-մայորը պատասխանեց.«Ամեն դեպքում բոլորը հարցերը որոշելու է գլխավոր շտաբը, կամ  նախարարն ու  նախագահը»: Արկադի Տեր-Թադեւոսյանը Մովսես Հակոբյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ  նշանակելու մասին էլ ասաց. «Սա միակ լավ որոշումն է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...