Լրահոս

Ահա թե ինչու են արգելում աջ ղեկով մեքենաները

 

Անցնող շաբաթ ամենաքննարկվող թեման աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շարագործման հնարավոր արգելիքի հարցն էր: ՀՀ Տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակում է մի նախագիծ, ըստ որի քաղաքացիներին կարգելվի շահագործել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաները: Այդպիսի մեքենաները Հայաստանում շատ են, եթե չասենք մեծամասնություն են կազմում ու հետևաբար այս նախագածի նկատմամբ ոչ դրական արձագանքն էլ շատ է:

Politik.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում մի քանի հետաքրքիր արձագանքներ, այս թեմայի հետ կապված:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր՝ Գևորգ Գորգիսյան

Ազգային Ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը այս առիթով լրատվամիջոցներից մեկին ասել է.«Ես այստեղ տեսնում են հերթական կոռուպցիոն գործարքը, ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկը ցեխ է դրել՝ մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու։ Ուզում են՝ մեկին լավություն անել։ Ո՞նց եղավ տաքսիների դեղին համարների դեպքում, որոշեցին դեղին համարներ, հետո ասացին՝ դե լավ, պետք չի։ Որոշեցին, որ բոլոր մեքենաներում պետք է դրվի կրակմարիչներ, մարդիկ գնացին գնեցին, էդ մի պարտիան բերել էին, վերջացավ, ասացին, չլինի էլ կլինի։ Ես նմանատիպ գործարք էլ այս դեպքում եմ տեսնում։ Միգուցե նախարարը կամ իր մերձավորներից մեկն ունի նման բիզնես, ուզում է անձնական բիզնեսը զարգացնել, որովհետև որևէ լուրջ հիմնավորում չեմ տեսնում»,- նկատել է պատգամավորը:

Ֆեյսբուքյան օգտատեր Մովսես Դեմիրճյանը գրում է.«ՀՀ Կապի, տրանսպորտի

Մովսես Դեմիրճյան

և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, պատասխանելով աջ ղեկ ունեցող մեքենաների վերաբերյալ հասարակությունում տարածված լուրերի իսկության մասին լրագրողի հարցադրմանը, պատասխանել է, որ նախարարությունը կստանա ոստիկանությունից տեղեկատվություն (երևի նրա մասին, թե ՃՏՊ-ներում աջ ղեկ ունեցող մեքենաները ինչ տոկոս են զբաղեցնում) և կկայացնի որոշում: Մյուս նախադասության մեջ նախարարն ասում է, որ Հայաստանն ընդունել է աջակողմյան երթևեկության միջազգային ստանդարտները և աջ ղեկ ունեցող վարորդներին կտրամադրվի որոշակի ժամանակ, որ ղեկը փոխեն:

Եթե սա ասեր որևէ ուսանող, ես՝ որպես տրամաբանության դասախոս, այս պատասխանը կգնահատեի «անբավարար»: Ինչո՞ւ:

1. Որովհետև ոստիկանությունից տեղեկատվություն դեռ չստացած՝ նախարարն արդեն խոսում է նրա մասին, թե ինչ որոշում է ընդունվելու: Իսկ եթե՞ ոստիկանության տեղեկատվությունը ուղիղ հակառակ որոշում ենթադրի…

2. Որովհետև աջակողմյան և ձախակողմյան երթևեկության տարբերության հիմքում ընկած է ընդամենը այն պատկերացումը (ո՞վ է ասել, որ ճիշտ), որ վարորդի նստատեղը պետք է լինի հանդիպակաց երթևեկության կողմից: Օրինակ՝ մոտոցիկլետի պարագայում ինչպե՞ս եք որոշում՝ դրա ղեկը աջ կողմո՞ւմ է, թե՞ ձախ… Չի որոշվում:

3. Որովհետև չկա վիճակագրություն, որ աջ ղեկ ունեցող մեքենաներն ավելի հաճախ են հանդիսանում ՃՏՊ-ների ՊԱՏՃԱՌ (ոչ թե մասնակից, որովհետև կարող են լինել մասնակից՝ չլինելով պատճառ): Եթե նման վիճակագրություն կա, հրապարակե՛ք:

4. Որովհետև առաջանում է տպավորություն, որ նախարարը սպասարկում է Հայաստանում ձախ ղեկ ունեցող մեքենաներ վաճառող ընկերությունների շահերը:

5. Եվ վերջում․ այդ նոր միայն գլխի ընկա՞ք, որ Հայաստանում աջ ղեկ ունեցող մեքենաներ կան: Պետությունը չի կարող այդքան անհետևողական և հակասական լինել. մի օր թույլատրում է մուգ ապակիներ, մի օր՝ արգելում, տարիներով թույլատրում է աջ ղեկ ունեցող մեքենա ներմուծել, մի օր որոշում արգելել դրանց շահագործումը…

Պարոն նախարար, դուք առհասարակ, հասկանո՞ւմ եք, թե պետությունն ինչ է: Առավելագույնը, որ կարող եք անել, արգելել աջ ղեկ ունեցող մեքենաների ներմուծումը սկսած, օրինակ, 2018 թվականի հունիսի 1-ից: Բայց ոչ երբեք ստիպեք վարորդներին՝ փոխեն մեքենայի ղեկը»,-ասվում է օգտատիրոջ խոսքում:

Մկրտիչ Խաչատրյան

Ֆեյսբուքյան օգտատեր Մկրտիչ Խաչատրյանը գրում է.«Արդեն երկար ժամանակ ա աջ ղեկով մեքենաները արգելելու մասին առկայծումներ են լինում մամուլում։ Էսօր էլ նախարարը հայտարարել ա, որ ուսումնասիրվում են, թե աջ ղեկով մեքենաները արդյո՞ք վթարի պատճառ են դառնում, եթե այո, ապա վարորդներին ժամանակ կտրվի փոխելու ղեկը։

Ի՞նչ անել, պաշտոնական ստատիստկայից բացի այլ ինֆո ունենալու համար։ Իհարկե, նայել միջազգային փորձը, այս դեպքում մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի փորձը։

Էս նույն պատմությունը այդ երկրում նույնպես եղել ա։

ՈՒրեմն, Ռուսաստանի համապատասխան մարմնի ղեկավարը (Минпромторг-ի մեքենաների բաժնի ղեկավար) հայտարարում ա, որաջ ղեկով մեքենաները վտանգավոր են ձախ ղեկով մեքենաներից ու եսիմ որտեղից թվերը ա բերում էտ մասին։

Աղմուկ բարձրանալուց հետո «Свобода Выбора» շարժման ղեկավարը ոստիկանության պաշտոնական տվյլաների հիման վրա հրապարակում ա ավտովթարների վիճակգրություն։ Ու ոստիկանության պաշտոնական տվյալները ամբողջովին հերքում են Минпромторг-ի պաշտոնյայի հայտարարությունը։

Էս ամենը տեղի ա ունեցել 2008 թվականին։ Ոստիկանության գրանցած պաշտոնական թվերով ավտովթարները բացարձակապես ոչ մի կերպ կապված չեն ղեկի աջ կամ ձախ կողմում գտնվելու հետ։

ԱՎԵԼԻՆ։ Պարզվել ա, որ մեկ ՃՏՊ-ին բաժին ընկնող միջին վիճակագրականով այն շրջաններում, որտեղ ԱՋ ՂԵԿԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՈՂՋ ՄՆԱՑԱԾՆԵՐԻ թիվը ՃՏՊ-ից հետո ավելի շատ ա, քան այն շրջաններում, որտեղ աջ ղեկերն ավելի քիչ են։

ՌԴ վիչակագրականի տվյալներով 1000 վթարված մեքենայի դեպքումաջ ղեկ մեքենաները ոչ մի կերպ չեն գերազանցում ձախ ղեկով վթարված մեքենաների թվին։

Կարծում եմ արդար վիճակագրության դեպքում Հայաստանում էլ նմանատիպ պատկեր ա լինելու։

Մտեք Shamshyan.com ու նայեք վթարված մեքենաների ղեկերը որ կողմից։ Ահա ձեզ ամենապարզ վիճակագրությունը։

Հիմա մնում ա ավտոներկրողները ավելի ուժեղ չգտնվեն ու Հայաստանում ստատիստակն փոխվի նենց, ոնց ձեռնտու ա որոշ մարդկանց»,-ասվում է օգտատիրոջ խոսքում։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing