Ահա թե ինչու էր Նիկոլն այդքան վստահ

220

lragir.am — Նոր կառավարության մեկ-երկու խոսքն ու գործողությունը բավական էր, որպեսզի պարզվեր նախորդ վարչակարգի գանձագողության ու ռեկետի մասշտաբները: Ոչ մեկի համար իհարկե դա նորություն չէր, ավելի ճիշտ՝ նորությունը դա չէր, այլ այդ երեւույթների վերհանումն արդեն իրական ռեժիմում:

Կոռուպցիան, գանձագողությունը, պետական հիմնարկների ռեկետը հասել են ինստիտուցիոնալ մակարդակի: Այն աստիճան, որ դարձել է նաեւ գնագոյացման բաղադրիչ: Այսինքն, ապրանքների գնի մեջ մտնում է նաեւ ստվերային «հարկը»:

Զուր չէ, որ որոշ ապրանքներ էժանացան, որոշ մասնավոր հիմնարկներում էլ բարձրացվեց աշխատավարձը:Ժամանակին, 5 տարի առաջ, երբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ բյուջեի 70 տոկոսը ռիսկային է, կամ մսխվում է, Սերժ Սարգսյանը խիստ բարկացավ նրա վրա, նույնիսկ հրապարակային «լինչ» կազմակերպեց: Իսկ ՀՀԿ-ականներն ասում էին, թե անհնար է այդքանը մսխել:

Իշխան Զաքարյանի հայտարարությունը, ճիշտ է, եղել էր ներքաղաքական ինտրիգների ժամանակաշրջանում, երբ Հովիկ Աբրահամյանը ոչիշխանական ուժերի հետ իրականացրեց ներքին հեղաշրջում ու դարձավ վարչապետ: Նրան մեղադրում էին քաղաքական այս դավադրությանը մասնակցելու մեջ: Սակայն, ներքաղաքական դիմակայության նման շրջաններում սովորաբար սկսում են իրար մասին ասել ճշմարտությունը, թեկուզ չափազանցված:Իշխան Զաքարյանի նշած տոկոսը գուցե եւ չափազանցված էր, բայց այնքան էլ հեռու չէր իրականությունից: Այս տարիներին կոռուպցիոն ու ռեկետի սխեմաները հղկվել ու կատարելագործվել են, «լեգիտիմացվել» զանազան օրենքներով ու որոշումներով, դարձել համակարգի գործունեության բազան, որը սնուցվում էր բյուջեի ու վարկային միջոցներով եւ ռեկետով:

Կառավարության վերջին նիստում, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ով մտահոգություն էր հայտնել բյուջեի մուտքերի մասով, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն և այդ ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: «Մենք փող ունենք, պարզապես մեր փողը այն տեղում չէ, որտեղ պետք է լինի: ՊԵԿ-ը, Ազգային անվտանգության ծառայությունը, Դատախազությունը, Ոստիկանությունը, Հատուկ Քննչական ծառայությունը պետք է ապահովեն այդ ընթացքը: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք գիշերները հանգիստ քնել»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache