good-banner
Լրահոս

Ահա թե ինչու Ռուսաստանը զենք չի տալիս Հայաստանին

 

arm146303290927

lragir.am-ը գրում է. Այս օրերին լրագրողները ռազմա-քաղաքական պատասխանատուներին հարցնում են Հայաստանին պայմանագրով նախատեսված ռուսական զենքի մատակարարումների մասին ու ստանում նույն ստանդարտ պատասխանը՝ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, հայկական կողմն ամեն ինչ անում է զենքի մատակարարումներն արագացնելու համար:Երեւան ժամանած Մեդվեդեւին Հովիկ Աբրահամյանը հորդորել էր արագացնել պայմանագրի ստորագրումը եւ զենքի մատակարարումները: Պայմանագիրը ստորագրվել է, բայց հայտնի չէ՝ արդյոք «արագացվել» են զենքի մատակարարումները: Պաշտոնյաների պատասխանից դժվար է հասկանալ. բանն այն է, որ նրանք չեն կարող միանշանակ պատասխան տալ խնդրի թե դրական, թե բացասական ընթացքի վերաբերյալ: Դա հասկանալի է, մյուս կողմից, սակայն, ռուսական կողմը ապրիլյան պատերազմի նախօրեին հրապարակել էր Հայաստանին մատակարարվելիք հավանական զենքի ցանկը: Եվ հենց այստեղ էլ թերեւս թաքնված է գաղտնիքը:Ռուսաստանը չի մատակարարել այդ զենքը, կամ համենայնդեպս դրա մի զգալի մասը: Ցանկի հրապարակումն Ադրբեջանի հետ քաղաքական առեւտրի գնալու նպատակ ուներ՝ կապված թե ռազմա-քաղաքական, թե էներգետիկ խնդիրների հետ: Այդ առեւտուրը տեղի է ունեցել, դատելով թե պատերազմական իրողություններից, երբ Ռուսաստանն Ադրբեջանին է նվիրել հայկական թեկուզ «մի քանի քառակուսի մետր» տարածքները, թե գազային համաձայնություններից, որի մասին հայտարարվեց երեկ:Բացի այդ, կան տեղեկություններ, որ Ռուսաստանը նաեւ մեծ գումարներ է ստացել Ադրբեջանից՝ Հայաստանին այդ զենքը չմատակարարելու համար:Ընդ որում, խնդիրն այստեղ բազմաշերտ է: Բացի այս հանգամանքներից, Ռուսաստանը գիտե, որ ադրբեջանական բանակն ընդունակ չէ լուծել քիչ թե շատ նշանակալի խնդիրներ, եւ նրա հետ համատեղ ծրագրերն իրականացնելու համար միակ հնարավորությունը Հայաստանի տնտեսական, ռազմա-քաղաքական մեկուսացումն ու թուլացումն է: Ադրբեջանին զինելուն զուգահեռ, Ռուսաստանը վերջին տարիներին հետեւողականորեն թուլացրել է Հայաստանը, նաեւ խթանելով արտագաղթի մեծ ծավալները:Սակայն, նույնիսկ այս պայմաններում ռուս-ադրբեջանական պլանը ապրիլի սկզբին ձախողվեց: Ռուսաստանը հայտնվեց կեղտի մեջ, բառի թե ուղիղ, թե անուղղակի իմաստով: Իսկ եթե Հայաստանն ունենար համարձակ, վճռական ու ինքնիշխանության դիրքերից հանդես եկող իշխանություն ու քաղաքական համակարգ, Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղուց հայտնված կլինեին քաղաքականության աղբանոցում:Ռուսաստանը չի կատարելու իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի առջեւ, քանի որ Ադրբեջանը դա թույլ չի տալիս: Այսինքն՝ զենքը չի մատակարարելու, կամ մատակարարելու է ոչ այն ծավալի ու որակի զենքեր: Այս պնդման լավագույն ապացույցը ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի հայտարարությունն էր այն մասին, որ քանի դեռ Հայաստանը Արցախը չի ճանաչել՝ զենք չեն տալու, քանի որ այդ զենքը հայտնվելու է Արցախում: Քանի որ ռուսները վստահ են, ինչպես Լավրովն է հայտարարել, որ Հայաստանի իշխանությունը չի ճանաչելու Արցախի անկախությունը, փաստորեն «պատասխանատվությունը» գցել են Հայաստանի վրա: Տիպիկ ռուսական մոտեցում:Ռուսաստանը հիմա հայտնվել է ծուղակում եւ ստիպված է կատարել Ադրբեջանի բոլոր քմահաճույքները: Ռուսները մեկ լեզու են հասկանում՝ այն, ինչ ասացին Լավրովին Բաքվում՝ «սիկտիր», եւ այն, ինչ արեցին ադրբեջանցիները Ռուսաստանում՝ սպանելով մի ողջ ռուս ընտանիք: Իսկ ադրբեջանցիներն այդ լեզվին լավ են տիրապետում:Հայաստանն ու հայկական բանակն, իհարկե, արդեն Ռուսաստանի ու ռուսական զենքի հույսին չեն, բարեբախտաբար, եւ դա ապացուցվեց ապրիլյան պատերազմում: Միեւնույն ժամանակ, դա եւս մեկ կռվան է հայկական կողմի համար, ինքնիշխանությունը վերականգնելու ճանապարհին:Ռուսական զենքը «հայկական նախապայմանով» ստանալու մի ձեւ կա միայն, որը սակայն ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարությունը չի անի: Թեեւ, ո՞վ գիտե:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing