Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը մինչ այսօր դեռ չի ձերբակալվել

187

Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը մինչ այսօր դեռ չի ձերբակալվել․․․

Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով։ Այս երկու անուններն իսկ արդեն բավական է՝ հասկանաու համար, որ ներկա իշխանությունները լուրջ են տրամադրված և իրենց ոչինչ չի կարող խանգարել։

 

Թե ներքին ու թե արտաքին որոշ ուժեր, անկասկած փորձել ու փորձելու են ներազդել վարչապետի և դատարանների վրա, բայց հանգամանքները ցույց տվեցին, որ յուրաքանչյուր ազդեցության փորձ ձախոխման է դատապարտված։

 

Այս համատեքստում ուշագրավ և հետաքրքիր է դառնում Սերժ Սարգսյանի ճակատագիրը: Այն, որ ՀՀ երրորդ նախագահին ուղղված մշտապես հնչել են մեղադրանքներ, այդ թվում նաև Մարտի 1-ի գործով, հայտնի է բոլորին։

Հայտնի է նաև, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ Մարտի 1-ի ողբերգությունը կապել է հենց Սարգսյանի հետ՝ հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանը արյուն է մաղել Սերժ Սարգսյանի համար, որպեսզի վերջինս կարողանա գալ իշխանության։

 

Փաշինյանը մշտապես հանդես է եկել երկխոսելու, փոխադարձ համաձայնության գալու պատրաստակամությամբ, ինչի համար և Հանրապետականներին շանս է տվել առանց ցնցումների հանձնել օրենսդիր իշխանությունը։

 

Սերժ Սարգսյանի ձերբակալմամբ, ցնցումներն, իհարկե անխուսափելի կլինեն։ ՀՀԿ-ի հետագա պահվածքը, թերևս, ուղիղ համեմատական է Սարգսյանի ապագայի հետ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache