Լրահոս

Ահաբեկչությունը հասավ Ճապոնիա. 19 մարդ զոհվել է, 45-ը` վիրավորվել

 

a717b0ac0c4e28e37ce5f9c009ea58b0

nyut.am — Համեմատաբար ապահով Ճապոնիայում նույնպես սկսվել են ահաբեկչական գործողություններ: Ինչպես հաղորդում է Kyoda գործակալությունը, Ճապոնիայի Կանագավա նահանգի Սագամիխարա քաղաքում անհայտ անձի` դանակով հարձակման արդյունքում զոհվել է 19 մարդ, իսկ 45 հոգի վիրավորվել են:

Ողբերգությունը տեղի է ունեցել սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց շենքում: Ավելի ուշ ոստիկանությանը հանձնվել է 26 ամյա Սատոսի Ուեմացուն, ով հայտարարել է, թե ինքն է կատարել հանցագործությունը:

Նա երեք տարի աշխատել է հաշմանդամների համար նախատեսված այդ տանը: Այս տարվա փետրվարին հեռացվել է աշխատանքից, իսկ այժմ այս ձևով փորձել է վրեժ լուծել իրեն աշխատանքից հեռացնողներից:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...