Լրահոս

Ահաբեկիչները հանգիստ կարող են գալ Հայաստան. իրավիճակը շատ վտանգավոր ելք կարող է ստանալ

 

Բահրեյնը խզում է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝հղում անելով թագավորության պետական ԶԼՄ-ներին։ Կատարին մեղադրել են այն բանի համար, որ վերջինս աջակցում է ահաբեկչությանն ու խառնվում Բահրեյնի ներքին գործերին։ Երկրների միջև օդային և ծովային հաղորդակցությունը դադարեցվել է։ Բահրեյնն իր քաղաքացիներին հրամայել է լքել Կատարը 14 օրվա ընթացքում։

Սաուդյան Արաբիան ևս խզել է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը։ Ինչպես հայտարարել են Էր-Ռիադում, այդ քայլն անհրաժեշտ է «ահաբեկչությունից և ծայրահեղականությունից» թագավորության պաշտպանության համար։ Սաուդյան Արաբիան կոչ է արել բոլոր եղբայրական երկրներին ու ընկերություններին նույնն անել։

Բահրեյնից ու Սաուդյան Արաբիայից հետո Կատարի հետ հարաբերությունների խզման մասին հայտարարել է Եգիպտոսը՝ մեղադրելով Դոհային ահաբեկչությանն աջակցելու մեջ։ ԱՄԷ-ն նույնպես աջակցել է այդ քայլին՝ հայտարարելով, որ Կատարը «խարխլում է անվտանգությունը» տարածաշրջանում։

Հետաքրքիր է, որ այս ֆոնին Հայաստանը անհամեմատ ջերմացնում է իր հարաբերությունները Կատարի հետ: Օրերս Կառավարությունը հավանության արժանացրեց Կաթարի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի ռեժիմը վերացնելու մասին  նախագիծը:

Կարևոր է հասկանալ Հայաստանը քննարկել է այն վտանգները, որը իր հետ կբերի վիզայի ազատականացումը մի երկրի հետ, որի անմիջական հարևանները նրան մեղադրում են  ահաբեկչությանն աջակցելու մեջ: Փաստորեն Կատարի անձնագրերով ահաբեկիչները հանգիստ կարող են գալ Հայաստան:

Ի դեպ, չպետք է մոռանալ, որ Կատարին՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու մեջ, մեղադրում են նաև գերտերությունները: Հայաստանն էլ՝ ինչպես  ՌԴ ԱԳ նախարար Լավրորվն էր նշել, պատրաստ է իր տարածքը տրամադրել Ռուսաստանին՝ ԻՊ խմբավորման դեմ պայքարի համար:

Ստացվում է, որ Հայաստանը մտել է ԻՊ-ի դեմ պայքարող երկրների ընտանիք, բայց միևնույն ժամանակ բացել է սահմանները այդ խմբավորման հովանավորող պետության քաղաքացիների համար: Հիմա չի կարելի բացառել, որ ահաբեկիչները իրենց հովանավորող երկրի անձնագիրը օգտագործելով կարող են հայտնվել Հայաստանում: Սա միանշանակ սպառնալիք է մեր երկրի համար և սրա շուրջ պետք է լավ մտածել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing