good-banner
Լրահոս

«Ահագին ժամանակ Սասնա ծռերն օգնություն են կանչել, բայց թողել են անօգնական». Արմենակ Կյուրեղյան

 

kyurexyan-320x228

galatv.am — Այսօր մամուլի աուլիսի ժամանակ Հայկ եւ Արեգ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, մանրամասներ փոխանցեց որդու հետ վաղ առավոտյան ունեցած հեռախոսազրույցից՝ պատմելով, որ ոչ թե ոստիկանական գրոհ է եղել երեկ, այլ պարզապես Սասնա ծռերը փորձել են վիրավոր մեկ տղայի հանձնել եւ արդյունքում հանձնողին՝ Պավլիկին, հրազենային վիրավորում են հասցրել ոստիկանները:

Այնուհետ տղան է  մոտեցել օգնելու հորը, վիրավորել են նաեւ տղային:

Արմենակ Կյուրեղյանը պատմեց նաեւ, որ երկար ժամանակ վիրավորներին թողել են անօգնական:

«Ես երեկ գնացի Սարի թաղ, բնակիչները մանրամասներ պատմեցին, ինքս էլ համոզվեցի՝ լսելով, թե ինչպես էին ահագին ժամանակ Սասնա ծռերն օգնություն կանչում: Նրանք  խնդրում էին վիրավորների համար, խնդրում էին՝ գոռալով, թե եկեք տարեք, օգնեք: Իսկ երբ դուրս եկա, մամուլում, նաեւ ռուսական մամուլում, կարդացի՝ իբրեւ թե  զինյալները թույլ չեն տալիս իրենց վիրավոր ընկերոջը օգնություն ցույց տալ»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing