Լրահոս

Ահասարսուռ դեպք Սպիտակում. քիմիայի ուսուցչուհին խեղդամահ է արել երեխաներին, ապա ինքնասպան եղել

 

inqnaspanutyun2-600x360

armlur.am — Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Այգեստան թաղամասում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի: ArmLur.am-ի Լոռու թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ իրավապահներն այս պահին քննարկում են դեռեւս միակ վարկածը՝ կինը խեղդամահ է արել իր երկու աղջիկ երեխաներին՝ 5 և 7 տարեկան, ապա՝ ինքնասպան եղել: Տանը ոչ հրդեհ է եղել, ոչ գազի արտահոսք: Նա ամուսնալուծված էր, աշխատում էր Սարալանջ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի ուսուցչուհի: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ArmLur.am-ին հայտնեց, որ կինը երեխաների հետ բնակվում էր վարձով, տան պայմանները լավ էին:

Ավելի ուշ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարինե Հովհաննիսյանն աշխատել է Սարալանջի միջնակարգ դպրոցում, որպես քիմիայի ուսուցչուհի: Ուներ երկու երեխա: Ամուսնալուծված էր:

Էդվարդ Արզումանյան

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am