Լրահոս

Ահազանգ․ ծնողները խուճապի մեջ են, Իջևանում տնօրենը որպես դասվար աղանդավորի է ընդունում աշխատանքի

 

Ինչպես արդեն հայտնել ենք, Տավուշի մարզի Իջևանի Գետահովիտ գյուղի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների մի խումբ ծնողներ ահազանգել են Yelaket.am-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ  դասարանի դասվարին հեռացնում են՝ պատճառաբանելով, որ վերջինիս կրթությունը չի համապատասխանում մանկավարժի կրթությանը:

Ծնողները միաբերան պահանջում են իրենց դասվարին՝ նշելով, որ տնօրենը ժամանակին տեղյակ լինելով, որ դասվարը ուսանող է, ընդունել է աշխատանքի, իսկ այժմ, երբ մի քանի ամսից դասվարը կունենա նաև մանկավարժի կրթությունը հաստատող փաստաթուղթ,  անտեսում են աշակերտների և ծնողների կարծիքը և հեռացնում նրան աշխատանքից: Բայց ծնողերի ամենամեծ մտահոգությունն այն է, որ նոր կադրը, ով պետք է դասվար լինի՝ աղանդավորների ընտանիքից է։ Մեզ հետ զրույցում ծնողներից մեկն իր մտավախությունը հայտնելով ասաց․

«Մի ամիս է պայքարի մեջ ենք, է՛լ խնդրել, է՛լ պահանջել, ինչի՞ մինչև հիմա չգիտեր տնօրենը, որ դասվարը դեռ ուսանող է ու համապատասխան կրթություն չունի։ Լավ էլ դաս է տալիս, լավ էլ դասվար է, մենք շատ գոհ ենք, իսկ ես մյուսը, որ կա, ասում են աղանդավոր է»։

Մեր այն դիտարկմանը, որ վստա՞հ եք, որ նոր կադրը աղանդավոր է, ծնողը պատասխանեց «Ամուսինն աղանդի ղեկավար է, կարծեմ «Կյանքի խոսքի», ասում են ընտանիքով են աղանդավոր։ Ինչ որա է, մենք մեր դասվարին ենք ուզում, հրաշալի մանկավարժ է, մենք շատ գոհ ենք, երեխաները սիրով սովորում են»։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing