ԱԻՆ-ը 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացրել է շահագործումն արգելելու վերաբերյալ որոշումներ

27

Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով:

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, դեռևս հունիս ամսին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի կողմից հանձնարարվեց մանրակրկիտ հետազոտություններ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ԱԳԼՃԿ-ներում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել դրանց շահագործումը՝ անկախ պատկանելիությունից:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ էին իրականացվել Երևան քաղաքի տարածքում շահագործվող թվով 23 ԱԳԼՃԿ-ներում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել էին կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց՝ պարզելու արդյոք թերությունները վերացված են, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ՝ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Դրանք են՝

«ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2
«Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2
«Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.
«Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք
«Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43
«Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5
«Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140
«Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2
«Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ
«Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5
«Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48
«Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87
Շահագործումն դադարեցնելուց հետո նշված ԱԳԼՃԿ-ներից մի քանիսն արդեն իսկ իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ: Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսուհետ ևս խստորեն հետևելու է ԱԳԼՃԿ-ների կողմից «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարմանը, ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache