Լրահոս

Ակնարկ, թե ապտակ. Պուտինի տարօրինակ ձեւակերպումը Ալիեւի հետ հանդիպման մասին

 

Սոչիում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից առաջ տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ, որտեղ Պուտինը բազմիմաստ արտահայտություն է արել Ալիեւի հետ հանդիպման մասին: Ադրբեջանի նախագահին ընդունելուց առաջ Ռուսաստանի նախագահը հանդիպել է Սիրիուս կրթական ծրագրի մասնակից երեխաների հետ, նրանց հետ շփվել, պատասխանել հարցերին «ոչ մանկական հարցեր Վլադիմիր Պուտինի հետ» ձեւաչափով:
Ավելի քան 2 ժամ տեւած հանդիպման ավարտին, երբ հարցերը շատ են եղել, իսկ ժամանակը քիչ, Պուտինն ասել է, որ իբրեւ նվեր լրացուցիչ հարցի հնարավորություն է տալիս հուլիսի 21-ին ծնվածներին, քանի որ հանդիպումը հենց հուլիսի 21-ին էր: Մի քանի հարց հետո, երբ երեխաներն այդուհանդերձ չեն ցանկացել ավարտել հարցերը, հարց տալու ցանկություն են ունեցել նույնիսկ հուլիսի 22-ին ծնվածները, Պուտինը ասել է, որ ՆՏՎ հեռուստաընկերության համար խնդիր է առաջանում, եթերաժամանակի հետ կապված: Հաղորդավարն էլ կատակով ասել է, թե Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդիր ձեզ համար է առաջանում, ձեր նվերները չորսն են, մինչդեռ արդեն վաղվա ծննդյան օրերն են սկսվում: «Խնդիրն ինձ մոտ կլինի մեկ ժամից: Մեկ ժամ անց ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին», ասել է Պուտինը:
Ի դեպ, փետրվարին Եվրամիություն կատարած Ալիեւի այցի ընթացքում նրա հետ հանդիպումից առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը լրագրողների հարցերին պատասխանելիս ասել էր, թե «լավ օր է մաղթում լրագրողներին, իսկ ինքն այժմ գնում է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման, հետեւաբար օրվա լավ մասն իր համար ավարտվեց»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing