Լրահոս

Ալեքսանյան՝ բա-րե-րար. առեւանգված աշխատակիցը փոշմանել է

 

84812

Հունիսի 17-ին armtimes.com-ը գրել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, ով 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Հրապարկման մեջ առկա տեսանյութում Իսրայելյանը մանրամասներ էր ներկայացնում իր առեւանգումից եւ դիմում էր ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին եւ Սերժ Սարգսյանին: Այսօր արդեն armlur.am-ը գնացել է Իսրայելյանի բնակարան, զրուցել նրա հետ, ով հերքել է իր իսկ հայտարարությունները:

Փորձեցինք զրուցել Արմեն Իսրայելյանի հետ, սակայն ապարդյուն: Կնոջ՝ Քրիստինեի պնդմամբ Արմենը քաղաքում չէ: Իսրայելյանի կնոջ խոսքով՝ նա հարցազրույցից հետո հոգեկան ծանր վիճակում է եղել եւ քաղաքից բացակայել է: «Արմենի մասին միայն այդքանը կարող եմ ասել»,- նշեց Քրիստինեն: Հարցին՝ ի՞նչ է եղել, որ նյարդերը լավ չեն, նա պատասխանեց. «Չեմ իմանում, էտ սթրեսները քիչ բան չէին»: Արմեն Իսրայելյանի կինը տեղյակ չի, որ իրենց տանը տեսանկարահանում են արել եւ ամուսինը հերքել է իր հայտարարությունները, իսկ րոպեներ անց ասաց հետեւյալը. «Ինքը ճիշտն ասած իրեն շատ վատ զգաց այդ անունից հետո, չեմ իմանում, չեմ կարող այդ հարցին պատասխանել»: Քրիստինեն պնդեց, որ ամուսինը հարցազրույցից հետո տանը չի եղել մինչ օրս:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing